Berge Turabian an Armenian-American singer songwriter has masterfully translated 13 of Charles Aznavour's most famous songs into Armenian.
Երբ սիրում ես ինձ
Դա քամին է աշնան
Փեշերիդ հետ խաղում
Եւ անձրեւն է գարնան
Որ դեմքիս է մաղում
Երբ սիրում ես ինձ
Դա արեւն է այրող
Թափանցում մաշկիս տակ
Ու զեփյուռն է շոյող
Իր շնչով մեղմ ու տաք
Երբ սիրում ես ինձ
Դա եւ այս է եւ այն
Անսկիզբ ու անվերջ
Եվ հազար ու մի բան
Որ լցվում է իմ մեջ
Եվ խլում իմ ուժերը
Երբ սիրում ես ինձ
Դա քո ճիչն է մարող
Մեր սիրո անկողնում
Որ տալիս է ինձ դող
Աչքերիս մեջ լցնում
Քնքշանքի արցունքները
Երբ սիրում ես ինձ
Դա դժոխքն է մեր դեմ
Դիվային խաղերով
Եվ երկինք ու եդեմ
Տրված Աստծու ձեռքով
Երբ սիրում ես ինձ
Դա լույսի մեջ մթնի
Մեր բերկրանքն է վառվող
Եւ փրփուրն օվկիանի
Մատներիդ տակ հալվող
Երբ սիրում ես ինձ
Դա մարմինս է կրքոտ
Քո ձեռքով խմորված
Քո մարմնին այնքան մոտ
Հեւասպառ ու քամված
Ու մեր մեղկ գգվանքները
Երբ սիրում ես ինձ
Դա մեր հեւվքն է քնքուշ
Գիշերվա մեջ անհուն
Տրտունջները անուժ
Որ մեռնում են դառնում
Մեր վերջին տարփանքները
Երբ սիրում ես ինձ
Երբ սիրում ես ինձ
Երբ սիրում ես ինձ
Դու իմ սեր