Մոր մասին կարելի է երկար խոսել: Բայց խոսելը չէ, որ կարևոր է: Կարևորը նրան գնահատելն է, գնահատելը այն ինչ նա անում է: Ես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր չեն հարգում այն կնոջը, ով իրենց լույս աշխարհ է բերել: Չեմ հարգում նրանց, ովքեր իրենց արարքներով ստիպում են նրան տառապել: Նրանց մեջ ինչ-որ անմարդկային բան կա: