🇦🇲🤝🇫🇷Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Tigran Avinyan / Տիգրան Ավինյան ն այցելել է "WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES" ճարտարապետական կազմակերպություն, հանդիպել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտին, ով ճարտարապետների խմբի հետ Երևան էր այցելել վերջերս՝ տեղում ծանոթանալու «Կասկադ» համալիրի ու Նորագյուղ թաղամասի տարածքներին:
Այսօր արդեն հեղինակավոր ճարտարապետը Երևանի քաղաքապետին է ներկայացրել քաղաքաշինական երկու խոշոր ծրագրերի հայեցակարգային առաջարկները։
Անդրադառնալով «Կասկադ» համալիրի ամբողջական կառուցմանը` քաղաքապետ Ավինյանը նշել է, որ ավարտուն տեսքի երկու նախագիծ է քննարկվում, և դրանք երկուսն էլ կներկայացվեն երևանցիների դատին, կդրվեն հանրային քննարկման։