http://www.facebook.com/HoHiTa
«Եղիշէ Չարենցը շատ յստակ է ասել. Հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքան ուժի մէջ է: Մենք այս հաւաքական ուժը պիտի ստեղծենք: Ոչ այս շարժման, ոչ այն կուսակցութեան, ոչ մէկի ուժը մինակ չի փրկի: Ոչ Զանգեզուրի սահմանները ապահով կը լինեն, ոչ Նախիջեւանի քթի տակ Երասխի շրջանը ապահով կը լինի, որ ամէն վայրկեան, ամէն աւազակային խումբ իրեն թոյլ է տալիս այնտեղ ներխուժելու եւ վնասներ գործելու, եւ ոչ էլ մենք հնարւորութիւն կ'ունենանք ստեղծելու մեր ազգային կուռ բանակը, որ ի վիճակի ենք ստեղծելու: ...Մենք կարող ենք: Այս ժողովուրդը մարտունակ ժողովուրդ է եղել, պայքարող ժողովուրդ է եղել, տաղանդաւոր զինուորականներ ենք ունեցել, եւ մենք կարող ենք 5-6 տարուայ մէջ այնպիսի զօրաւոր ինքնապաշտպանութեան բանակ ստեղծել, որ Ախուրեանի սահմանների այդ առասպելն էլ վերջ կարող է գտնել: Մենք ստիպուած չենք լինի ռուսական հիստերիայից ազատուելով թրքական օրենտացիայում գտնել Հայ ժողովուրդի փրկութիւնը եւ Հայ ժողովուրդի ապագան դրա հետ կապել: Հայրենիքը այսօր ապրում է այնպիսի պայմաններ, որ այս պայմանների մէջ դաշնակցականը, նախկին համայնավարը, հնչակեանը, ռամկավարը -հակառակ այն իրողութեան, որ մինչեւ երէկ տակաւին Եռագոյնը իր համար արգիլուած ապրանք էր, բայց քանի որ այսօր նա Եռագոյնի հեղինակութիւնը ակամայ ընդունել է- նոյնիսկ ռամկավարը, եւ ընդհանրապէս ով որ կայ, տրամադիր է Հայ կեանքի մէջ ներդում կատարելու, բոլորը միասին պիտի ի վիճակի լինեն առողջ քաղաքական ուղեգիծ մշակելու, միասին, ձեռք-ձեռքի տուած: ...Եւ այս է Դաշնակցութեան տեսակետը 24րդ Ընդհանուր Ժողովից բխած, որ մեր ժողովուրդը աւելի քան երբեք պարտաւոր է մտածել իբրեւ մէկ ժողովուրդ, մէկ ազգ: Միթէ՞ մէկ ազգ չենք»: Հրայր Մարուխեան
Դէպի Երկիր...