ՄԻ ԿՅԱՆՔԸ ՔԻՉ Է ....
Մի կյանքը քի՛չ է սիրելու համար,
Մի սիրտ ու հոգի տիրելու համար։
Սիրով տարվելու, սիրավառվելո՜ւ,
Սիրածին երգեր ձոնելու համար:
Մի կյանքը քի՛չ է գրկելու համար,
Ծաղկող ձեռագիր՝ փրկելու համար։
Երկինք թռչելու, ծովեր շրջելու
Ծովացած հուշից կառչելու համար:
Մի կյանքը քի՛չ է հաղթելու համար,
Ցավերից անդին գաղթելու համար...
Բայց թե անուժ ես, որ ներսդ բուժես,
Ապրելն էլ ի՞նչ է տկարիդ համար...