Խիստ հակասական է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկի` Սեվանա լճի երկու ափերի պատկերը: Մեկը բարեկեցություն է խորհրդանշում, մյուսից հեռանում են հանապազօրյա հաց վաստակելու: Գեղարքունիքի մարզի Արփունք, Գեղամասար, Արտանիշ եվ դատարկվելու սպառնալիքով ապրող մյուս գյուղերում մարդկանց համար կեցության տարրական պայմաններ չկան: