2016 թվականի փետրվարի 29-ին տեղի ունեցավ Կինոակադեմիայի 88-րդ մրցանակաբաշխության արարողությունը: Այս տարվա ամենաքննարկվող դերասանը իհարկե հանդիսացավ Լեոնարդո դի Կապրիոն, քանի որ շատ կինոքննադատներ, դերասան-դերասանուհիներ, ռեժիսորներ ու պարզապես սովորական կինոսերներ դեռ ամիսներ առաջ սկսել էին միմյանց հարց տալ, թե արդյոք այս տարի դերասանը կստանա իր բաղձալի Օսկարը: Իսկ ինչպես գիտենք, չնայած Իր դերասանական բարձր վարպետությանը, գերաստղ Լեոն շատ այլ դերասանների նման ոչ մի անգամ չի արժանացել Կիոնակադեմիայի բարձրագույն մրցանակին:
Երկար տարիների սպասումից հետո Օսկարի 88-րդ մրցանակաբաշխությունը հուսախաբ չարեց տաղանդաշատ դերասանին ու պարգևատրեց Նրան «Լավագույն դերասան»-ի տիտղոսով:
Իսկ Նրա մասնակցությամբ ֆիլմը՝ «Փրկվածը», արժանացավ «Տարվա լավագուն ֆիլմ» տիտղոսին:
Այս ամենին հետևելով, ԿԻՆՈ և Երաժշտությունը պատրսատեց կարճամետրաժ տեսանյութ՝ նվիրված տաղանդավոր դերասանի կինոկարիերային: