Music:Tatev Asatryan
Lyrics:Narek Stamboltsyan
Arrangement: Guro Gasparyan
Կա չկա
Գալիս գնում, չես իմանում
Ոնց ես տեղից սիրտը իմ հանել
Քանի գնում, չեմ դիմանում
Ախ չգիտեմ քեզ ինչ եմ արել
Քեզ թվում է թաքցնում ես
Սրտիդ սերը որ ինձ ես պահել
Քո աչքերը փախցնում ես
Բայց գնում է կյանքը իմ ջահել
(Կրկներգ).
Կա չկա ինձ սիրում ես, չես ասում
Օր չկա չտեսնեմ իմ երազում
Որ տանս մոտ ես գալիս
Երգով անունս տալիս
Քո յարին սեր ես համոզում դու
Կա չկա ինձ սիրում ես, չես ասում
Օր չկա չտեսնեմ իմ երազում
Որ տանս մոտ ես գալիս
Երգով անունս տալիս
Քո յարին սեր ես համոզում
Լավից վատից, հազար հատից
Քեզ տեսել եմ, քեզ էլ հավանել
Խելքս տեղից կորցրել եմ
Կամ ինձ համար սեր եմ հնարել
Քանի տեղից հարցրել եմ
Հասցրել եմ սիրտդ գրավել
Քեզ այլ իրից դարձրել եմ
Ինձ սիրահար ու չեմ փոշմանել
(Կրկներգ):