Ադրբեջանական կողմի ներկայությունը Հայաստանի ճանապարհներին պարտադրել է փոխել մեր երթուղին։
Դեպի Կապան խոշորացված համայնքի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ և Շիշկերտ, հիմնական ճանապարհով հայկական մեքենաների երթևեկը դադարեց նոյեմբերի 15-ին, երբ ԱԱԾ-ն հայտարարեց ադրբեջանական անցակետի տեղադրման մասին։
Ճակատեն տանող այլըտնրանքային ճանապարհը, որով այսօր դժվարությամբ, բայց կապ է ապահովվում Կապանի հետ, առաջիկայում կփոխարինվի նորով։ Ակնկալվում է, որ ճանապարհը կգործարկվի 2022 թ․ սկզբին։