1918 թ. մայիսի 15-ի երեկոյան թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլ քաղաքը: Արեւմտյան Հայաստանից եկած բազմաթիվ փախստականների, ինչպես նաեւ Ալեքսանդրապոլի շրջանին հարող գյուղերի ազգաբնակչության համար կոտորածից փրկվելու միակ ելքը Արագածի լանջով դեպի Էջմիածին ու Երեւան անցնելն էր: Հիմնական ճանապարհն անցնում էր Արագածի հարավ-արեւմտյան լանջերին գտնվող Սառնաղբյուր գյուղով: Ահա հենց այստեղ մայիսի թուրքական զորքերի դեմ մայիսի 16-ից 22-ը եղան մարտեր, որոնց հաղթական ավարտի շնորհիվ բազմահազար հայեր փրկվեցին վերահաս կոտորածից: