«Ռիչարդ Վուրմբրանդի պատմությունը» (անիմացիոն ֆիլմ)
Ֆիլմում ներկայացվում է «Նահատակների ձայնը» կազմակերպության հիմնադիր Ռիչարդ Վուրմբրանդի կյանքի պատմությունը:
…Բանտախցում անցկացրած մենության երկար ամիսներ, կանոնավոր ֆիզիկական կտտանքների ձիգ տարիներ, քաղցից և ցրտից մշտական տառապանքներ, բարոյական դաժանության սերմանում և ուղեղի «լվացումներ»… այս ամենը ռումինացի հովիվը հարկադրաբար է վերապրում՝ 14 տարի շարունակ անցկացնելով կոմունիստական բանտերում: