Թուրք գիտնական, մարդու իրավունքների պաշտպան Սայիդ Չեթինօղլուն ցավով է լսում ամոթանքի խոսքերը, որ ուղղվում են Թուրքիային՝ Ցեղասպանության ժխտողական պահվածքի համար: Ապրիլի 23-ին Երևանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ 1915-ին անարդարություն է տեղի ունեցել՝ մարդիկ են սպանվել և թալանվել: «Սա մի իրավիճակ է, որը մեզ ամաչեցնում է, մենք պետք է փրկվենք այդ ամոթից»,- նշեց նա:
http://yerevan.today/