Հայաստանի Հանրապետական Կուսակցության Երիտասարդական կուսակցության հրավերով Երեւանում գտնվող «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներն այսօր այցելել են Մատենադարան, ինչպես նաեւ Երեւանի այլ տեսարժան վայրեր: Նրանք եղել են Էջմիածնում, հանդիպումներ ունեցել հայ մշակութային եւ հոգեւոր գործիչների հետ: EDS-ի անդամները վաղը պատրաստվում են այցելել Ցեղասպանության հուշահամալիր: Իրենց այցի ընթացքում նրանք հնարավորություն կունենան հանդիպելու նաեւ հայ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Երիտասարդներն այսօր արդեն իսկ հանդիպել են Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: