Աստծո որդիները նեֆալիմներ՝ այսինք ընկածներ էին դառնում ոչ միայն ջրհեղեղից առաջ, այլ հիմա էլ ամեն Աստծո որդի կարող է դառնալ։ Սուրբ Գիրը մեզ է ներկայացնում, թե ինչպես էին հավատացյալները՝ Աստծո որդիները հրապուրվում աղջիկներով ու նրանցից իրենց համար կին վերցնում, որոնց ոչ հավատացյալ մարդիկ իրենց էին մատուցանում։ Եվ դարեր հետո էլ այդ նույն բանը չկրկնվելու համար Տերը զգուշացնում է Մովսես Մարգարեին ասելով․-Եվ նրանց հետ խնամություն չանես, աղջկանդ նրա տղին չտաս, եվ նրա աղջկանը քո տղին չառնես. Որովհետև քո որդկանցը իմ ծառայությունից կդարձնեն, եվ նրանք օտար աստվածների կպաշտեն. Եւ Յահվեյի բարկությունը ձեզ վրա կբորբոքվի եվ ձեզ շուտով կփչացնի։ Եկրորդ Օրինաց 7․3-4