Հրազդան համայնքում կայացավ «ԱրՍան 1-2» արևային արդյունաբերական կայանների բացման պաշտոնական արարողությունը, ինչին հաջորդեց կայանը Հայաստանի էլեկտրական ցանցերին միացնելու նշանակալից իրադարձությունը:
Խորհրդանշական ժապավենի կտրման և կայանը Հայաստանի էլեկտրական ցանցերին միացնելու արարողությունները իրականացրեցին «ԱրՍան 1-2» կայանների երկու համասեփականատերերը՝ Հայկ Շեկյանը և Կարեն Ղազարյանը։