ՀՈՐՍ ՊԱՏԳԱՄԸ ՎԵՐՋԻՆ
Ի՛մ որդուն չթողնեք դուք մենակ,
Հորս պատգամն էր վերջին:
Չթողնեք մնա կարկուտի տակ:
Լավ նաեցեք իմ զավակին:
Չթողնեք խորտակվի նա հանկարծ,
Տղաս դեռ անփորձ լողորդ է:
Չթողնեք մենակ ու մոլորված,
Ի՛մ որդին դեռ շատ անփորձ է:
Հիշում եմ հորս պատգամը սուրբ,
Ուղղված իր ողջ հարազատներին:
Լսեցին հորս խոսքերը լուռ,
Ու խոստացան մնալ կողքիս:
Հայրս գնաց, տարավ ամեն ինչ,
Հարազատներս ինձ ուրացան:
Հայրս լիներ, տեսներ ամեն ինչ,
Թե ինչպես իր պատգամը մոռացան:
21. 02. 2014 թ.
Sagar Varma поэт современности
Моя партнерская программа VSP Group. Подключайся! https://youpartnerwsp.com/ru/join?43426
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации