27.11.2016 Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցը կազմակերպել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ Վանաձորի բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի միջև:
Խաղը կրում էր իմացական, ճանաչողական, տրամաբանական բնույթ, որտեղ պետք էր արագություն, ընդհանուր զարգացվածություն: Մրցույթը, որպես այդպիսին, կազմակերպվում է չորրորդ անգամ: Խաղի նպատակն էր ձևավորել համագործակցություն և անցկացնել ստուգատես ձեռք բերած գիտելիքների շուրջ: Այն լարվածությունը, որով դուք բոլորի աչքի առջև որոնում եք ճիշտ պատասխանը, արժանի է խորին հարգանքի: Դա գերազանց օրինակ է երիտասարդ սերնդի համար: Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ երիտասարդները վստահ լինեն, որ բոլոր խնդիրները լուծելի են՝ պարզապես հարկավոր է տրամադրվել հետևողական, կոլեկտիվ, լարված և ռացիոնալ աշխատանքի:
Խաղի կայացմանն աջակցել է «Հայկական Զարգացման Բանկը», ի դեմս Արարատ Գևորգյանի:
Հատուկ շնորհակալություն «JazzCafe Vanadzor »-ին և Լոռի հեռուստաընկերությանը ցուցաբերած աջակցության համար
Շնորհակալություն ժյուրիի կազմին: Հանդիսատեսին իր անակնկալ նվերների համար:
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։
«Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոց ԿՈՒՀ » ՀՈԱԿ
Սիրով սպասում ենք...
Լոռու Մարզ ք.Վանաձոր Բաղրամյան 15/1դ,
Email:
komitasartschool@gmail.com
Հեռ՝.+374 322 7 50 90, +374 41 335- 395