ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
հեխ.Աշուղ Գուրգեն
Շնորհավոր ծնունդդ լինի'
Եղբայ'ր,ընկե'ր մեր հարգելի,
Մաղթում եմ Ձեզ առողջություն,
Հաղթանակներ բերկրալի։
Ու լուսավոր վառ ճանապարհ
Ձեր կյանքի ողջ ուղիում,
Ժպիտ ու սե'ր միշտ անբաժան
Լինեն Ձեզ հետ ողջ կյանքում։
Շատ են'ք հարգում ու կարոտում,
Մտքով անգամ Ձեզ հետ ենք,
Ձեզ հետ ենք մեն'ք ամեն վայրկյան
Ու կենացն ենք խմում ձեր։
Զարկում բաժակ այս լի սրտով
Ձեր իղձերը թող կատարվի,
Ձեր սրտի մեջ եղած սեր'ը
Ժողովրդին սեր պարգևի։
Ուժ ու եռանդ աշխատանքում,
Որ մեզ ընդմիշտ տեր կանգնեք,
Սերը բերեք երկրի վրա
Ու ժպիտներ պարգևեք։
Բացի'ր կյանքի մի նոր ճամփա
Հայաստանը կանաչի,
Թո'ղ կանաչի ինչպես դրախտ
Շողերով վառ պարուրվի։
_Տոն է այսօ'ր մեզ բոլորիս,
Տոն է այսօ'ր ծննդյան,
Շուրջ բոլորը խինդ ու ծիծաղ
Անվերջ ծափեր տոնական։
Փչե'ք զուռնեն, շուրջ պար բռնենք,
Թո'ղ դղրդա մեր քոչարին,
Այսօ'ր տոն է պարզ խանդավառ
Ամբողջ գիշեր պարենք պիտի։
_<<Նիկո'լ ծնունդդ օրհնյալ լինի>>,
Լինի' խինդով ջերմագին,
Արև',լուսին' երկնից փայլի
Հավերժ լույսով ջերմագին։
Կուզեմ այսօր արևն իջնի'
Գգվի մոր պես` սրտով լի,
Յուր շողերով անվերջ շոյի
Ինչպես մայր'ը մանկիկին։
Կուզեմ երկինքը ճեղքելո'վ
Աղավնիներն իջնեին ցած,
Թևածելով յուր ծափերը
Խինդով լցնեն Ձեր հոգին։
Ծառ ու ծաղիկ թող միշտ ժպտան
Իրենց շուքով տոնական,
Մեղմ զեփյուռը շշնջա Ձե'զ
Տոն է այսօ'ր ծննդյան։
<<Շնորհավոր ծնունդդ լինի',
Կյանքդ լեցուն թող լինի`,
Ցանկանում եմ առողջություն,
Աստծո կողմից օրհնություն>>։
Ընդունե'ք այս ջերմ մաղթանքը,
Սրտից բխած գովերգանքը...
Նվիրում է իր խոսքերը
Ձեզ հարգող աշուղ Գուրգենը։
24.08.2018թվ. ԱՇՈՒՂ ԳՈՒՐԳԵՆ
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 19