Հուլիսի 12-21-ը Վրասանի Փոթի քաղաքում տեղի է ունեցել Նանա Ալեքսանդրիայի անունը կրող միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին 7 երկրի (Վրաստան, Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելգիա) 348 մասնակից:
Մինչև 8 տարեկանների ենթախմբում հաջող հանդես եկավ <<Արմավիրի քաղաքապետարանի շախմատի դպրոց>> ՀՈԱԿ-ի սան Միքայել Ռուսլանի Իբոյանը, ով 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը:
Open D մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 8 միավոր մրցաշարի հաղթող դարձավ <<Արմավիրի քաղաքապետարանի շախմատի դպրոց >> ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գալոյանը:
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Комментарии 2