ՓՈՐՁԵՔ✅
2-3 հատ մեծ սմբուկ
3- հատ ձու
1 -միջին չափսի գազար
կես փունջ կանաչ սոխ
200- գրամ խաշած միս.../կամ խոզապուխտ, ապխտած երշիկ/
Աղ, սև պղպեղ,ըստ համի
1- ճաշի գդալ ալյուր
Ձեթ տապակման համար...
Պատրաստման ձևը...
Վերցնում ենք սմբուկները՝ սովորականից մի փոքր ավելի հաստ լվանում ... հետո չորացնում ...և կտրում 1 սմ հաստության կլորակներ... որից հետո հեռացնում ենք միջուկը բաժակի կամ դանակի օգնությամբ, ինչպես նկարի մեջ է երևում..
Խորը թասի մեջ լցնում ենք
շատ փոքր խորհանարդիկներով կտրտած սմբուկի միջուկը գազարը, կանաչ սոխը, խաշած
միսը, կամ ապխտած երշիկն ու խոզապուխտը..
Այլ թասի մեջ լցնում ենք. հարած ձվերը, աղը, սև պղպեղը և ալյուրը... խառնում ու այս ամենի վրա լցնում ենք մանր
կտրտած մթերքները....Լավ խառնում... Չկպչող թավայի մեջ յուղ կամ ձեթ ենք քսում... տապակի մեջ շարում ենք սմբուկի կլորակները և այդ մասսան փոքր գդալի օգնությամբ 1-1,5 թեյի գդալի չափով լցնում սմբուկից կլորակների մեջ... Տապակում ենք ցածր կրակի վրա դրված... տապակը ծածկելով...Որից հետո շրջում եք, որ մյուս կողմը նույնպես տապակվի...Մատուցում ենք ըստ մեր ցանկության՝ զարդարելով:
Բարի ախորժակ...
Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 3