ՈՂՋՈ՜ՒՅՆ ԽՄԲԱԿԻՑՆԵՐ ՋԱՆ....
ՀԱՄԵՂ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ ԵՄ ԲԵՐԵԼ...
Ու թե ինչքան համեղ էր ....էլ ասելու չէ....
Եվ եթե փորձեք ....դրանում հաստատ կհամոզվեք...
Դե ես գրեմ պատրաստման ձևն.... ու բաղադրիչները...
Եվ այսպես մեզ անհրաժեշտ է...
0,5 լիտր կաթ
1 ճաշի գդալ շաքարավազ
1 թեյի գդալ աղ
1 թեյի գդալ դրոժ
1 ճաշի գդալ կարագ
1 ճաշի գդալ ձեթ
1 ճաշի գդալ թթվասեր
և ալյուր այնքան ....մինչև դառնա ձեռքերին չկպչող խմոր../մոտ 800 գր -1 կգ +-/
ԿԱՐՏՈՖԻԼ
ԱՂ,
ՀԱՄԵՄ
ՁԵԹ...
Սկզբում պատրաստում ենք այս մասսան...
Բաժակի մեջ լցնում ենք գոլ կաթը ... մեկ թեյի գդալ շաքարավազը և դրոժը...Լավ խառնում ենք ու սպասում որ մասսան մեծանա ծավալով,,,,Որից հետո ամենը խառնում ենք իրար հետ .... ավելացնում ալյուրը և խմոր հունցում...
Հունցած խմորի վրա ձեթ ենք քսում ... ծածկում և թողնում որ մնա 20 րոպե...
Երբ խմորը հասունանում է... սեղմում ենք և թողնում որ նորից բարձրանա...
Որից հետո գնդիկներ ենք անում և թողնում սեղանին հանգստանա...
Հետո մեջը դնում ենք կարտոֆիլից միջուկը... և տալիս կարկանդակի տեսք... Տապակում ենք առատ ձեթի մեջ .... երկու կողմից.... մինչև ոսկեգունելը...
Կարտոֆիլից միջուկի համար
ես հեռացնում եմ կարտոֆիլի կեղևը և խաշում,,, որից հետո տրորում եմ տրորիչով...ավելացնում աղ և կտրտած համեմ
/ կարող եք իհարկե նաև սոխառած ավելացնել (սոխ+կարմիր պղպեղ) ...
բայց քանի որ շոգ է, այս անգամ իմ մոտ միայն կանաչի էր /
Բարի ախորժակ...
Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 6