😘
Ես նորից ձեզ համար համեղ ուտեստ եմ բերել...
ՓՈՐՁԵՔ...👍✅
ՀԱՎԻ ՄԻՍԸ ՔՈՒՆՋՈՒԹՈՎ.... և ՏԱՊԱԿԱԾ ՍՄԲՈՒԿՈՎ...
Բաղադրիչներ ...
Հավի կրծքամիս - 2 հատ
Կոճապղպեղ-5 գրամ
Սխտոր - 2 ատամ
Բուսական յուղ - 30մլ
Աղացած կարմիր պղպեղ- կես թեյի գդալ
Սպիտակ չոր գինի - 125գրամ
Սոայի սոուս - 60մլ
Ալյուր - 3 ճաշի գդալ
Քունջութի սերմեր - 1ճաշի գդալ
Պատրաստման ձևը...
Հավի կրծքամիսը կտրել բարակ շերտերով... Իրար հետ խառնել թարմ քերած կոճապղպեղը, ձեթը,մանր կտրտած սխտորը,կարմիր պղպեղը,սպիտակ գինին և սոայի սոուսը....
Հավի կտորները դնել այդ մասսայի մեջ մարինացվելու 30 րոպե....Որից հետո հանել մարինադից... թաթախել ալյուրի ու քունջութի խառնուրդի մեջ և տապակել կարագի մեջ մինչև ոսկեգունելը....
Մատուցել որևէ խավարտի հետ----
Իմ մոտ սմբուկ է տապակած ծաղիկների տեսքով...
Սմբուկի համար
Վերցնում ենք մեկ հատ սմբուկ,,, հեռացնում կեղևը և բաժանում չորս հավասար մասի...Որից հետո ինչպես նկարի մեջ է երևում .... կտրում ենք այնպես որ մինչև վերջ չկտրվի...Կտրած սմբուկները լցնել աղաջրի մեջ...և թողնելոր 20 րոպե մնա.... Որից հետո հանել... չորացնել թղթե անձեռոցիկով ... և թաթախել բոլոր կողմերից այս մասսայի մեջ...
2 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա և
2 ճաշի գդալ ալյուր իրար խառնած...
և տապակում առատ բուսայուղի մեջ... Որից հետո վրան աղ եք ցանում ....և մատուցում հավի կտորների հետ...
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ...
Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 5