Հայտն 19:7 Խնդանք եւ ուրախ լինենք, եւ փառքը տանք, որ եկաւ Գառի հարսանիքը, եւ նորա կինը պատրաստեց իրան։ Եւ տրուեցաւ նորան որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի. որովհետեւ բեհեզը սուրբերի արդար գործերն են։
Եփեսացիս 4֊ում աճը անհրաժեշտ է նոր մարդու գործունեության համար, մինչդեռ գեղեցկությունը 5֊րդ գլխում՝ հարսին ներկայացնելու համար է... Երբ Քրիստոսը եկեղեցին ներկայացնի Ինքն Իրեն, եկեղեցին չի լինի մի ուժեղ մարդ, այլ կլինի մի գեղեցիկ հարս: Քրիստոսը տիեզերական Այրն է: Որպես տիեզերական Այր, Քրիստոսը կարիք ունի, որ եկեղեցին լինի Իր Հարսը, որ Իրեն համապատասխանի: Քրիստոսի հարսը լինելու համար եկեղեցին պետք է դառնա գեղեցիկ և ազատվի բոլոր բծերից և կնճիռներից:
Այդ միությունը (Քրիստոսի կյանքի և Նրա Մարմնի միությունը) տիեզերքում մի մեծ գաղտնիք է (Եփս 5:32): Այս գաղտնիքը պրոցեսներով անցած Եռամեկ Աստված է, ով միացել և միաձուլվել է վերածնված և փոխակերպված եռամաս մարդու հետ՝ դառնալու տիեզերական զույգ: Սա է Աստծու և մարդու միաձուլման կիզակետը: Աստված գլխավոր Անձն է, իսկ մարդը Նրա կրկնապատկերը: Երկուսն էլ կիսում են նույն բնույթը, նրանք ապրում ու քայլում են միասին: Այլ կերպ ասած, աստվածությունը ապրում է մարդկության մեջ, որպեսզի դառնա մարդկության իրականությունը, և մարդկային առաքինությունները արտահայտում են աստվածային փառքն ու գեղեցկությունը, որպեսզի դառնան աստվածության արտահայտությունը: Աստվածությունն ու մարդկությունը միաձուլվել են միասին՝ որպես մեկ ամբողջություն: Աստվածությունը ներքին բովանդակությունն ու իրականությունն է, իսկ մարդկությունը ՝ արտաքին արտահայտությունն ու գեղեցկությունը: Առաքինությունները, որ մենք՝ քրիստոնյաներս ցուցադրում ենք, պետք է լինեն փառքի և գեղեցկության արտահայտությունը աստվածային հատկանիշներում... Քրիստոնյան այն է, ով ունի աստվածությունը՝ որպես իր տարրը և իրականությունը, որից էլ աստվածային փառքն ու գեղեցկությունը արտահայտվում են մարդկային առաքինություններում: Սա է Աստծու արտահայտությունը:
Մի օր եկեղեցին ոչ միայն կլինի մաքուր ու անեղծ, այլ նաև անարատ, առանց խառնուրդի: Եկեղեցին կլինի հենց Իր՝ Աստծու արտահայտությունը ՝ միաձուլված հարություն առած, համբարձված և փոխակերպված մարդկության հետ: Սա է փառավոր եկեղեցին, եկեղեցին, որ սուրբ է և անարատ:
Բծերն ու կնճիռները չեն ազդում եկեղեցու գործունեության վրա, սակայն դրանք մեծ վնաս են հասցնում եկեղեցու գեղեցկությանը: Եկեղեցին՝ որպես Քրիստոսի հարսը, պետք է լինի գեղեցիկ: Երբ Քրիստոսը ներկայացնի եկեղեցուն Ինքն Իրեն, այն կլինի մի գեղեցիկ հարս... Քրիստոսի հարսը լինելու համար եկեղեցին պետք է դառնա գեղեցիկ և ազատվի բոլոր բծերից և կնճիռներից:
Անշուշտ Քրիստոսին ներկայացվելու պահին հարսը չի ունենա ոչ մի կնճիռ, ոչ էլ որևէ բիծ: Իր հարսի մեջ Քրիստոսը գեղեցկությունից բացի այլ բան չի տեսնի: Այդ գեղեցկությունը կլինի հենց Իր արտացոլանքը: Հարսի գեղեցկությունը գալիս է Քրիստոսից, ով դաջված է եկեղեցում և արտահայտված եկեղեցու միջոցով: Մեր գեղեցկությունը մեր վարքագիծը չէ: Մեր միակ գեղեցկությունը Քրիստոսի արտացոլանքն է, Քրիստոսի փայլը, որը բխում է մեր ներսից: Միակ բանը, որ Քրիստոսը գնահատում է մեր մեջ , Իր իսկ արտահայտությունն է:
Այսօր մենք պետք է պատրաստվենք հարսը դառնալու՝ ընդունելով մեր մեջ Քրիստոսի հարստությունների տարրերը՝ որպես մեր կերակուր: Քրիստոսը եկեղեցու համար կերակուր է: Ուրեմն մինչ եկեղեցին պատրաստվում է Քրիստոսին ներկայացվելու համար, նա պետք Քրիստոս ուտի: Պատրաստ լինելու համար ուրիշ ճանապարհ չկա: Հիսուսին ուտելը միակ միջոցն է: Նրան ուտելով՝ մենք դառնում ենք գեղեցիկ և նույնիսկ փառավոր:
Նախ Քրիստոսը պետք է մտնի մեր մեջ, այնուհետև մենք պետք է Նրան մարսենք: Որից հետո միայն Նա կկարողանա փայլել մեր ներսիդից: Այդ փայլը հարսի փառքն է, աստվածության արտահայտությունը մարդկության միջոցով: Տիեզերքում այս արտահայտությունից առավել գեղեցիկ բան չկա: Ուրեմն, հարսի գեղեցկությունը Քրիստոսն է, ով փայլում է մեր միջից: Սա աստվածության արտահայտությունն է մարդկության միջոցով:
Ալելուիա, սիրելի սրբեր, Քրիստոսի գեղեցիկ հարսը դառնալու համար պետք է Հիսուս ճաշակենք: Ուրիշ ճանապարհ չկա': Ուրիշ միջոց չկա': << Վիթնես Լի>>
Հիսուսին ուտելով ենք մեկ
Եվ այդպես աստվածային ենք,
Օ՜, ի՜նչ պայծառ կփայլենք մենք
Ալելո՜ւյա, պետք է Հիսուս ճաշակենք:
Ամեն:
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 3