Խելագարված քո կարոտից՝ այս ու այն կողմ եմ վազում։ Ամեն մեկի հայացքում ես քո հայացքն եմ փնտրում, ամեն ծաղկի բույրի ներքո ես քո բույրն եմ փորձում գտնել։ Սիրտս փոքրիկ է, իսկ սերս՝ մեծ։ Ինչպես պետք է այնտեղ պահեմ քո կարոտը։
Ամեն օրըս մռայլվել է ու նմանվել ձմռան ցրտաշունչ մի լուսաբացի։ Այսպես շարունակ օրերն են անցնում, այսպես շարունակ կյանքս է մաշվում։ Երազում եմ, որ գեթ մի պահ քո հայացքին արժանանամ, որ քո քնքուշ, մեղմիկ ձայնից ես ետ շրջվեմ և իմ այս տանջված աչքերով քեզ տեսնեմ ու հիանամ քո հմայքով։
Այս ամենը լոկ խոսքեր չեն, այս ամենը սիրող սրտի լուռ կարոտ է, որ գալիս է ու հեռանում ամեն մի նոր կյանքի փուլում, որտեղ մենք կարող ենք միասին լինել, բայց այդպես էլ այդպես չեղավ...
Իմ հեռացող հուշերի մեջ ինձ ավելի հարազատ ես դու, իմ կարոտ...
Արարատ Գալստյան
03-03-2025
15:00
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев