Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Գիշերը կրկին իր գիրկն առավ ինձ ու քեզ տարավ, մեր հին հուշերը իրար միացրեց, մեր անվերջ թվացող սերը ետ բերեց։ Մեր երազանքին բան չեր մնացել, մենք իրար գտանք գիշերվա կեսին, լուսնի շողի տակ իրար սիրեցինք։
Մեր սիրո վկան լուսինը եղավ, աստղերի համար դա մի հեքիաթ էր, իսկ ինձ համար հեքիաթը դու դարձար, որ ամեն գիշեր ես քեզ հիշելով խորասուզվում էի հեքիաթի գրկում և քո կարոտով քուն էի մտնում։
Ախ, այն արևը, որ իմ երազից կտրեց ու տարավ քաղցր հուշերը... Երնեկ թե լիներ ամեն ժամ գիշեր, որ միշտ երազում գրկեի ես քեզ և չթողնեի, որ դու հեռանաս։
Արարատ Գալստյան
10-03-2025
19:28
0 комментариев
0 классов
— Գիտես, ուզում եմ հասկանամ, սերս էր քիչ, թե դու էիր կույր
— Ինչ քեզ, ինչ եղավ
— Դե հա, ես հասկանում եմ, որ ամեն բան սխալ է գնում, բայց
— Ինչ բայց, ինչ ես խոսում, չեմ հասկանում
— Չես հասկանում, հա, դե հա, ինչի պետք է հասկանաս, երբ ավելի լավ է ու հեշտ ասել, որ չեմ հասկանում ու գնալ
— Բայց ուր, ուր պետք է գնաս, քեզանից չես փաղչի
— Լսիր, ես չգիտեմ, ինչի մասին ես խոսում, միգուցե ավելի հասկանալի խոսես, ես էլ հասկանամ, գուցե կարողանամ քեզ օգնեմ
— Ուրեմն հասկանալի խոսեմ, հա
— Հա, էնպես խոսիր, որ բան հասկանամ
— Լավ, այդ դեպքում ասա, ինչ է քեզ համար սերը, կյանքը, ընտանիքը, և ընդհանրապես՝ ով եմ ես քեզ համար
— Մի վարկյան, այս ինչ հարցեր են, մենք կարծես արդեն խոսել և քննարկել ենք այս ամենի մասին
— Ոչ, մ
0 комментариев
1 класс
Եկ այս գիշեր իրար սիրենք,
Թեկուզ լինենք մենք երազում։
Եկ այս գիշեր իրար ասենք
Սիրո խոսքեր։
Եկ այս գիշեր սրտերը մեր
Իրար սիրեն, որ հասկանամ,
Ինչ է սերը։ Շատ եմ լսել,
Շատ անգամներ քարկոծել են։
Շատ անգամներ առհամարել,
Կամ էլ փորձել են ստել։
Բայց այս անգամ սերը՝ սիրտ է,
Սերը մի ուրիշ աշխարհ է։
Որտեղ չկա կասկած ծնող,
Սուտ խոստումներ։
Որտեղ ամեն բան այնքան պարզ ու մաքուր է,
Որ սերը ինքն է մեզ նախանձում,
Որ կարող ենք այդպես սիրել։
Արարատ Գալստյան
05-03-2025
21:55
0 комментариев
1 класс
1 комментарий
4 класса
Այն փաստը որ անառակները հրեշտակ են ձևանում,միայն դա հերիք չէ որ հրեշտակներին անառակի աչքերով նայենք։
Արարատ Գալստյան
03-03-2025
18:50
0 комментариев
2 класса
ԿԱՐՈՏ
Խելագարված քո կարոտից՝ այս ու այն կողմ եմ վազում։ Ամեն մեկի հայացքում ես քո հայացքն եմ փնտրում, ամեն ծաղկի բույրի ներքո ես քո բույրն եմ փորձում գտնել։ Սիրտս փոքրիկ է, իսկ սերս՝ մեծ։ Ինչպես պետք է այնտեղ պահեմ քո կարոտը։
Ամեն օրըս մռայլվել է ու նմանվել ձմռան ցրտաշունչ մի լուսաբացի։ Այսպես շարունակ օրերն են անցնում, այսպես շարունակ կյանքս է մաշվում։ Երազում եմ, որ գեթ մի պահ քո հայացքին արժանանամ, որ քո քնքուշ, մեղմիկ ձայնից ես ետ շրջվեմ և իմ այս տանջված աչքերով քեզ տեսնեմ ու հիանամ քո հմայքով։
Այս ամենը լոկ խոսքեր չեն, այս ամենը սիրող սրտի լուռ կարոտ է, որ գալիս է ու հեռանում ամեն մի նոր կյանքի փուլում, որտեղ մենք կարող ենք միասին լինել, բայց այդպես էլ այդպես չեղավ...
Իմ հեռացող հուշ
0 комментариев
5 классов
0 комментариев
4 класса
Խելագարվում եմ ես այս կարոտից,
Ուզում եմ նորի'ց քեզ գիրկս առնել,
Ձայն` տուր գա'մ մոտդ սեր իմ շա՜տ հեռվից,
Իմ սրտի մեծ սերն երբեք չի մարել։
Ուզում եմ անվերջ քո շունչը զգալ,
Դու', իմ մեծ սերն ես այս մեծ աշխարհում,
Քեզնով ապրում եմ խոսքիս հավատա,
Առանց քեզ անգին սեր չունեմ կյանքում։
Դու', գարնան` ծաղիկ սիրուն աննման,
Թող դառնա սիրտս քո սիրուն արժան,
Վաղուց եմ չքնաղ աչքերդ նկատել,
Իմ սիրո երգից նոր փայլ են առել։
Սիրահարվել եմ քեզ գարնան ծաղիկ,
Իմ սիրո համար սրտումդ տեղ պահիր,
Աննման տեսքով դու' լուսե աղջիկ,
Քո մի հայացքով ինձ սեր տվեցիր։
Թո'ղ ներկեմ օրերդ սիրո գույներով,
Ու խելագարված ասեմ սիրում եմ,
Կյանքիս ամեն ժամն ապրեմ ես քեզնով,
Գոռամ աշխարհին իմ սերն գտել եմ։
Դու' ժպտա` անգին որ
0 комментариев
2 класса
0 комментариев
4 класса
ԵՒ այսպես շարունակ կարելի է հավերժ գրել սիրո վերջավորությունների մասին սակայն ավելի կարևոր է որ սերը հավերժ ապրի մեր սրտերում և որ երբեք չմտածենք թէ ինչ կասեյի կամ կգրեյի այն միակին ում իսկապես սիրել եմ...
Արարատ Գալստյան