Ուզում եմ նորի'ց քեզ գիրկս առնել,
Ձայն` տուր գա'մ մոտդ սեր իմ շա՜տ հեռվից,
Իմ սրտի մեծ սերն երբեք չի մարել։
Ուզում եմ անվերջ քո շունչը զգալ,
Դու', իմ մեծ սերն ես այս մեծ աշխարհում,
Քեզնով ապրում եմ խոսքիս հավատա,
Առանց քեզ անգին սեր չունեմ կյանքում։
Դու', գարնան` ծաղիկ սիրուն աննման,
Թող դառնա սիրտս քո սիրուն արժան,
Վաղուց եմ չքնաղ աչքերդ նկատել,
Իմ սիրո երգից նոր փայլ են առել։
Սիրահարվել եմ քեզ գարնան ծաղիկ,
Իմ սիրո համար սրտումդ տեղ պահիր,
Աննման տեսքով դու' լուսե աղջիկ,
Քո մի հայացքով ինձ սեր տվեցիր։
Թո'ղ ներկեմ օրերդ սիրո գույներով,
Ու խելագարված ասեմ սիրում եմ,
Կյանքիս ամեն ժամն ապրեմ ես քեզնով,
Գոռամ աշխարհին իմ սերն գտել եմ։
Դու' ժպտա` անգին որ քեզնով արբեմ,
Որ դառնամ աշուղ քեզ միշտ գովերգող,
Թող քնքուշ սրտիդ ես սիրահարվեմ,
Ինչպես պատանին հոգում սեր պահող։
ՄԿՐՏԻՉԻ______ՏՈՂԵՐԸ_____ԳՅՈՒՄՐԵՑՈՒ_____ՁԵՌԱԳԻՐ_____02_____03_____2025______ԹՎԱԿԱՆ
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев