Նա, սառած կամ քրտնաթաթախ, կախված եղանակից, կբացի դուռն ու հիմար֊հիմար կասի.<<Կու֊կու, ահա և ես>>։ Նրա ձեռքին անպայման կլինի մոտակա կրպակից գնված ոչ այնքան թարմ թխվածքաբլիթներ։
Պետք չէ նրան մուտքի մոտ խոնարհվելով դիմավորել և իրար անցնել իրերի պատճառով։ Նա լավ գիտի, թե որտեղ է քո տան լոգարանը և ինչպես գնալ խոհանոց։ Կմոտենա, կբռնի ձեռքդ, կհեռացնի գազօջախից, կնստեցնի սեղանի մոտ, բացարձակ հանգիստ ձեռքով սեղանի փշրանքները կթափի հատակին։
Նա ինքը կմոտենա լվացարանին, կհանի երկու բաժակ, ափսեներ, գդալներ, կլվանա ու կդնի սեղանին։ Իսկ հետո դուք թեյ կխմեք` թաթախելով դրա մեջ չոր թխվածքաբլիթները։ Գուցե դարակում կգտնեք հաղարջի շաքարակալված մուրաբա և ուտեք հենց բանկայից։
Իսկ երբ նա գնա, դու անգամ չես հիշի, թե ինչից էիր խոսում նրա հետ։ Բայց տան անկարգությունը զարմանալիորեն կցնդի։
Իսկ հիմա փոխարինեք <<տուն>> բառը <<հոգի>> բառով և նորից կարդացեք 🥰
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 1