Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Շնորհավոր բոլորիդ Նոր տարին! Թող գալիք տարին բերի անսահման սեր բարություն եվ ուրախություն Ձեր տներում
0 комментариев
6 классов
Այդպես էլ է պատահում.
Մեկին հրաժեշտ ես տալիս,
Մեկի ճամփան ես պահում,
Մեկի կորուստն ես լալիս:
Այդպես էլ է պատահում.
Մեկին շահում ես հացով,
Մեկին սիրով ես շահում,
Մեկին արդար իր վարձով:
Այդպես էլ է պատահում.
Մեկը կանգնում է շեմքին,
Մեկի կամքն ես կատարում
Եվ հուշում կամքդ՝մեկին:
Մեկին թողնում եզերքին,
Մեկին ծովերն ես տանում,
Ու որոնում ես մեկին...
Այդպես էլ է պատահում:
0 комментариев
4 класса
Մարդիկ մոռացել՛ հեռու են կացել՛
Հոգևոր կյանքից՛ բարքից ու վարքից,
Անգամ խոսելու ձևն են մոռացել՛
Գրել կարդալու՝ միմիյանց հարգելու՛
Ճշմարտությունը՝ բացահայտելու,
Աստվածաշնչի պատվիրաները՝
Օգտագործելու ձևն են ուրացել:
Ո՞վ է հորինել պաշտոն ու կնիք՛
Մարդկանց դարձրել ձեռքի խաղալիք՝
Իրավունքներ են սահմանել թերի՛
Աջ ու ձախ արել թալան անթերի՛
Պայքար է գնում բարի ու չարի,
Չարի ուժերն են գերիշխում դարին՛
Կարծես գոյության այս թեժ պայքարում՛
Չարի գլուխն է միշտ վեր բարձրանում:
Չարերն են դարձել աշխարհի տերը՝
Առաջ տանելով իրենց ստերը՛
Բարին իր խղճով՝ իր քաղցր մտքով,
Ապրում է հավետ՝ ինքն իր աղոթքով:
0 комментариев
17 классов
Մի խղճա մարդկանց,ու մի ողորմիր,
Աստված լավ գիտի ում ինչ է տվել,
Ամեն մի անխիղճ ստրուկ ուրիշի,
Կարող է հոգով քեզ ծնկի բերել...
ՈՒ ծնկի բերել քո իսկ խղճալով,
Քո բարության դեմ իբրեվ հատուցում,
Պետք չէ նվիրվել մարդկանց ողջ սրտով,
Ապերախտ մարդը սիրտ չի ճանաչում....
Վանիր իժերին սատանից ծնված
Նրանց համար լոկ շահն է մեծ սեր,
Խնդրում են թքիր ,վտարիր դրանց,
Թույլերն այս կյանքում չգիտեն սիրել...
Դու միշտ թույլերից վախեցիր կյանքում
Քանզի դրանք են աղբը աշխարհի,
Թույլից է նույնիսկ սատանեն ծնվում
Աստծուց են ծնվում սերն ու բարին...
Երդում ու արցունք սուտ են աշխարհում,
Կեղծավոր մարդը սատանի զավակ
Ինչ գիտի հոգի սեր ու սրբություն,
0 комментариев
18 классов
Հոգիս լռել է, լռել է հոգիս,
Ճրագն հանգցրած ավեր հյւղի պես,
Թախիծն իջնւմ է, իջնւմ է դանդաղ,
Ամեն ինչ բռնած մառախւղի պես,
Ո*Վ է ինձ այսպես կորցրել անհետ,
Ո*Վ է ինձ այսպես մոռացել անդարձ,
Ի*նչ եմ անւմ ես հեղեղների մեջ,
Քարին դեմ ընկած, կոտրած ճյւղի պես..
0 комментариев
8 классов
Մի շող՝ ա՜րև եմ ուզում,
Դրսից չէ, ներսի՜ց եմ ուզում,
Մի պտղունց՝ ա՜ղ եմ ուզում,
Մրմռալու՝ չէ .... անհամ հոգուս
Հա՜մ տալու համար եմ ուզում,
Ուզածս մի շող ու մի պտղունց է,
Ինչի՞ չի տրվում ....
Էդ աղն արևիս շաղ տվել
Ու հոգիս դաղել են ուզում ....
0 комментариев
14 классов
Չեմ փնտրում ես քեզ թաց կարոտներիս արցունքների մեջ,
Ես քեզ թողել եմ մաշված հավատիս հանգած բիբերում,
Հոգնած տողերիս թախիծ նվագող տողատակերում,
Չեմ փնտրում ես քեզ թաց կարոտներիս արցունքների մեջ։
Ես քեզ փնտրում եմ փլուզված հույսիս ավերակներում,
Մեր կիսատ սիրո , այրված կամրջի մոխիրների մեջ։
Չեմ փնտրում ես քեզ թաց կարոտներիս արցունքների մեջ,
Ես քեզ թողել եմ մաշված հավատիս հանգած բիբերում։
0 комментариев
5 классов
Կարևոր չէ ով ես դու,
Հոգիդ լինի պարզ,մաքուր,
Մեծատառով լավ մարդու:
Սիրտդ բացես ամենքին,
Դարման անես բաց վերքին;
Սիրես կյանքը քեզ տրված,
Որ պարգևել է աստված:
Օգնես մոտդ ընկնողին,
Որ չկորցնի իր ուղին
Հույս տաս վհատ տկարին,
Մաղթես մի միայն բարին:
Եղիր դու մարդ.պատվո՛վ մարդ
Ջերմասիրտ ու բարեպաշտ:
Կարևոր չէ ով ես դու
Հոգիդ լինի լավ մարդու:
Լինես հարգված ու ազդու,
Կարևոր չէ ով ես դու...
0 комментариев
15 классов
Մոլորված , ահա´,
Կանգնել եմ կյանքի
Կեղծ խաչմերուկում
Ու չգիտեմ էլ,
Թե ի°նչ եմ փնտրում,
Այս խելառ կյանքում
Ի°նչ եմ որոնում....
Թե ընտրեմ ուղին սուտ ու կեղծիքի `
Կընկնեմ երախը ծաղր ու ծանակի
,
Թե ընտրեմ ուղին վեհ ու վսեմի,
Ապտակ կստանամ հաճախ ու ....անտեղի,
Թե բարու ուղին ընտրեմ ու ճշտի,
Հոգուս ցավերից գլուխ չեմ հանի.....
Ասա´,Տեր Աստված,ո°ր ճամփով գնամ,
Այսքան չարիքից ո°ւր անէանամ....