Եվ միգուցե այս աշխարհում Պատասխան են տալիս մեզ, Բայց երկնքում, Աստծո առջև, Պատասխան ենք տալու մենք..
    0 комментариев
    9 классов
    Ես լաց եմ լինում, բայց ոչ բարձրաձայն, այլ կիսաթաքուն: Ես լաց եմ լինում ծիծաղի տեսքով: Մարդիկ կարծում են` անհոգ եմ, ուրախ, Նրանք կարծում են` սիրտս է խնդուն: Այդպես չէ, ավաղ: Սիրտս մղկտում, ներսից ճաքճքում, Իսկ դրսից նորից ուրախ եմ թվում: Ուրախանում եմ,խոսում,ծիծաղում, Իսկ ներսից սիրտս միշտ լաց է լինում...
    0 комментариев
    8 классов
    Քո բացական Ներում ունի իմ մութ կյանքում, Չէ՞ որ լույսը Չի բնակվում խավար հոգում։ Քո բացական ներում ունի, Արդարացում միայն չունի. Ո՞վ չգիտի ուժը լույսի, Որ իշխանն է խավարների, Ով չգիտի, թող խավարում Լոկ մի լուցկու հատիկ վառի...
    0 комментариев
    10 классов
    Երբ գտնվես կյանքի վերին հարթակում, Կքծնեն շա՜տ-շատերը քեզ կյանքում... Ու թե մի օր դու սայթաքես ու գլորվես Կյանքի վերին հարթակից` Կնախատեն, կքարկոծեն երեսպաշտներն այդ նախկին... Երբ ուշքի գաս դու այդ ցավոտ վայրէջքից, Կնկատես, որ մենակ ես կյանքի ստորին հարթակում. Չեն բարևի, չե՜ն նկատի քծնողներն այդ նախկին... Ու թե կրկին դու քո կյանքում այդ հարվածից սթափվես, Եվ բարձրանաս կյանքի դժվար սանդուղքով, Չես հասցնի հասնել վերին հարթակին, Երբ դու կրկին կնկատես քծնողների Հոծ բանակը քո կողքին... Ու թե մի պահ շրջվես, նայես հետագծին քո կյանքի, Կհասկանաս ` դժվար ու մութ պահերին, Լոկ Աստված է միայն եղել քո կողքին... Իսկ ներկայիս քեզ քծնող Կեղծ ,կարեկից դեմքերը Ճանաչել են լոկ պաշտոնդ ու աթոռդ... Ու երբ հասնես կյանքիդ վերին հարթակին, Չմոռանաս փառաբանել, երկրպագել քո' Աստծուն...
    0 комментариев
    6 классов
    Աշու՜ն , Այսօր այնքան նման ես իմ հոգուն, Իմ հոգում էլ այսօր էլի, Տեղատարափ էր հուշերի, Հինն ու նորը սրտիս խորքում՝ Պահմըտոցի էին խաղում ։ Կարոտներս էլի եկել, Հոգուս երկինքն են կեղեքում, Հին հուշերս զարթնել էլի, Ա՜խ, մի օրվա կյա՜նք են խնդրում ...
    0 комментариев
    4 класса
    Երբ դու ինձ փնտրես ե՝ս էլ չեմ լինի,՛ Կանգնած ամեն օր քո ճամփի վրա, Ինչպես՝ ուռենին մենակությունից Իր արցունքները ցած կգլորի՝ Ծարավ խոտերին կյանք կպարգևի: Երբ որ ինձ հիշես ե՝ս էլ չեմ լինի, Դու կվազես դուրս ի՛նձ որոնելու՝ Բայց ե՝ս կլինեմ արդեն՜ շատ հեռու, Ձայնս կլսես հեռու ձորերից, Ինչպես հեռացող գնացքի սուլոց: Դու էլ չփնտրես՜ ինձ միշտ կայցելես, Շիրիմիս առաջ դարդտ կպատմես, Ծով՜ արցունքներով ինձ՛ կզմայլես՝ Ես կհասկանամ՝ դարդերդ կարոտ, Հոգով կվազեմ՝ կհասնեմ քո մոտ:
    0 комментариев
    3 класса
    Ների՛ր ինձ, իմ սե~ր , իմ ցա~վ, իմ կարո~տ, Եթե կարող ես, խնդրում եմ , ների~ր, Ների՛ր ինձ քեզնով, սակայն առանց քեզ ապրելուս համար, Ների՛ր ինձ կյանքս` առանց գույների, Քո վառ ժպիտով ներկելուս համար, Ների՛ր ինձ ներկաս` առանց իմ "ես"-ի Քո ապագայում կերտելուս համար, Եթե կարող ես , խնդրում եմ, ների~ր... Ների՛ր ինձ կյանքս կյանքիդ խաչելուս, Արևս քո մեջ տեսնելուս համար, Քո աչքերի մեջ իմ խենթ հայացքը փնտրելուս համար, Անգամ ձայնիդ մեջ սիրո ծվեններ գտնելուս համար... Ների՛ր, կարոտս քեզնով կոչելուս, Քո բույրով նրա բույրը չափելուս, Իմ արցունքները քեզնով սրբելուս , Եվ ինձ քո ճամփին կանթեղ դարձնելուս, Քեզ իմ մտքերում Աստվածացնելուս, Քեզնով տարվելուս, գերվելուս համար.... Ների՛ր ինձ, իմ սե~ր, իմ ցա~վ, իմ կարո~տ... Հիշու՞մ ես,երբ որ քո աչքերի մեջ անթարթ նայելով "Ես սիրում եմ քեզ" բառերն եմ ասել, Ես քեզ չեմ սիրել ,պարզապես մի պահ Բառերն եմ խառնել... Պարելու պահին ականջիդ գաղտնի "Ես սիրում եմ քեզ" լուռ շշնջացել, Բայց քեզ չեմ սիրել, ու քեզ չեմ ստել, Պարզապես իրոք բառերն եմ խառնել: Եթե կարող ես, խնդրում եմ , ների~ր... Ների՛ր դու խենթիդ, ով քեզ չի սիրել, Ու քեզ չի' ստել ու չի' ձևացրել, Ների՛ր դու նրան, եթե կարող ես...
    0 комментариев
    13 классов
    Հազար ցավեր աչքս տեսավ, Բայց լուռ ու մունջ ես ապրեցի, Թեկուզ կյանքս լացով անցավ, Ցավի դեմ ես աչք փակեցի... Քանզի գիտեմ, ինչ էլ ասեմ, Դուք իմ ցավը չեք հասկանա, Արցունքներս եթե խոսեն, Ողջ աշխարհը կհամրանա...
    1 комментарий
    10 классов
    Մենակությունը չափման միավոր չունի... Երբեք չես կարող բացատրել,թե ինչքան մենակ ես դու անկախ նրանից ,թե ով կա կողքիդ...
    0 комментариев
    7 классов
    NEWS.am STYLE/ Harut Pambukchyan & Sirusho/Tariner
    0 комментариев
    3 класса
Фильтр
  • Класс
  • Класс
  • Класс
  • Класс
  • Класс
Показать ещё