Կքծնեն շա՜տ-շատերը քեզ կյանքում...
Ու թե մի օր դու սայթաքես ու գլորվես
Կյանքի վերին հարթակից`
Կնախատեն, կքարկոծեն երեսպաշտներն այդ նախկին...
Երբ ուշքի գաս դու այդ ցավոտ վայրէջքից,
Կնկատես, որ մենակ ես կյանքի ստորին հարթակում.
Չեն բարևի, չե՜ն նկատի քծնողներն այդ նախկին...
Ու թե կրկին դու քո կյանքում այդ հարվածից սթափվես,
Եվ բարձրանաս կյանքի դժվար սանդուղքով,
Չես հասցնի հասնել վերին հարթակին,
Երբ դու կրկին կնկատես քծնողների
Հոծ բանակը քո կողքին...
Ու թե մի պահ շրջվես, նայես հետագծին քո կյանքի,
Կհասկանաս ` դժվար ու մութ պահերին,
Լոկ Աստված է միայն եղել քո կողքին...
Իսկ ներկայիս քեզ քծնող
Կեղծ ,կարեկից դեմքերը
Ճանաչել են լոկ պաշտոնդ ու աթոռդ...
Ու երբ հասնես կյանքիդ վերին հարթակին,
Չմոռանաս փառաբանել, երկրպագել քո' Աստծուն...
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев