Սեվակյան նորաստեղծ, նորաշունչ բառերն ու բառակապակցությունները մեր բառապաշարում և դրանց կիրառումը նրա ստեղծագործություններում: Գրել հատվածը (Գրել միայն ՀԱՅԱՏԱՌ):
Անծանոթներ ենք մենք իրար, Եվ փողոցում հանդիպելիս Ես չեմ տեսնում դեմքիդ վրա Քո ժպիտը այն լ ու ս ե ր ի զ, Որով գիտես դու ողջունել Ծանոթներին քո բախտավոր. -Ես այդ թովիչ բախտը չունեմ, Անծանո՛թ ենք և հեռավո՜ր:
Հարգելիներս, խնդրում եմ չշեղվել առաջարկված թեմայից, և ընդգծել հենց սեվակյան գրչին պատկանող նորաստեղծ բառերը: Այստեղ կան բառեր, որոնք Սեվակին չեն պատկանում, դրանք արդեն իսկ կան բառարանում: Խնդրում եմ նաև նշել, թե որ ստեղծագործություններից եք մեջբերում հատվածները:Շնորհակալություն ակտիվություն ցուցաբերելու համար
Իմ Սու՛լ... Սուլամի՛... Իմ Սուլամի՜թա։ Գիշերը կարծես իր սկիզբն առավ Քո թուխ վարսերից Ու ծավալվելով՝ Վերըստին եկավ խառնըվեց նրանց. Երկինքը նորից Զբաղվեց աստղեր տեղաշարժելով, Բայց մենք չտեսանք ո՛չ այս, և ո՛չ այն. Քո գլխի տակ էր իմ ձախը դրված, Եվ քո մեջքն էի պատել իմ աջով. Չկա՛ր ժամանակ, Չկա՛ր նաև միտք. Կար շնչառությու՛ն, Որ շատ էր նման Օվկիանոսների տուրևառությա՜ն...
Եվ ես սիրում եմ քեզ՝ ամբողջովի՜ն։ Իսկ ի՞նչ ես, ի՞նչ ես դու ամբողջովին, Եթե ոչ մարմին, Ու նաև արյուն։ Ւսկ մնացածը՝ բառեր են միայն, Պա՜ղ-արհեստակա՜ն ու ճապա՛ղ լեզվի Մի թարգմանությու՜ն։ Իսկ ես խոսում եմ մայրենի՛ լեզվով՝ Ադամի՛ նման Ու Եվայի՛ հետ։ /Ճապաղ – անբովանդակ/ (ԵՐԳ ԵՐԳՈՑ)
Իմ Սու՛լ... Սուլամի՛... Իմ Ս ուլամի՜թա։ Ես այլ բան չէի, Քան մի ապակի, Որ թափանցիկ է — լույսը չի բեկում։ Եկար ու դարձար նրան ամալգամ, Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի, Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ։
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Комментарии 19
Անծանոթներ ենք մենք իրար,
Եվ փողոցում հանդիպելիս
Ես չեմ տեսնում դեմքիդ վրա
Քո ժպիտը այն լ ու ս ե ր ի զ,
Որով գիտես դու ողջունել
Ծանոթներին քո բախտավոր.
-Ես այդ թովիչ բախտը չունեմ,
Անծանո՛թ ենք և հեռավո՜ր:
... Տենդոտ հայացքըդ
Հիմա հ ա ծ ու մ է դիմացի ձորում,
Որտեղ պառկած են ա յ լ ա զ ա ն քարեր՝
Բ ր ա ծ ո յ ա ց ա ծ նախնիների պես ...
Փ ո խ ա տ եղ վ ե լեն ուզում խորտակումն ու կառուցումը...
Հավատալը հեշտ է շատ
Ու դժվար է մտորել ...
Ստվերներն են լճանում ...
Դո՛ւ՝ երկու տա՜ռ
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում եվ կատարել հրամանը տառապանքի...
Երկու նռնակ կրծքիդ վրա...
Երանի թե նրանց պայթյունն ինձ սպաներ,-
...Ու երկու աչք` հոնքերիդ տակ
Պատերազմի երկու հրձիգ:
Եկ, գրավիր,միացրու քեզ.
Ես մի ամբողջ տերություն եմ անտիրական:
...Ու երկու ոտք` նազանքիդ տակ,
Մկրատ մի նուրբ,որ կոպտորեն
Կտրտում է թելն ըղձանքիս:
Հարգելիներս, խնդրում եմ չշեղվել առաջարկված թեմայից, և ընդգծել հենց սեվակյան գրչին պատկանող նորաստեղծ բառերը: Այստեղ կան բառեր, որոնք Սեվակին չեն պատկանում, դրանք արդեն իսկ կան բառարանում: Խնդրում եմ նաև նշել, թե որ ստեղծագործություններից եք մեջբերում հատվածները:Շնորհակալություն ակտիվություն ցուցաբերելու համար
ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ
…
Նրանք նաև ծիծաղում են,
Ու ծիծաղը
Զրնգում է մաքրահնչյուն դրամի՛ պես,
Եվ դրանից աշխարհն ինքն է հարստանում,
Բայց ո՛չ իրենք։
…
Իսկ թե ուրիշ կերպ են ասում՝
Այդ իրե՛նք չեն,
Այլ ծպտըված ճարպըկորդիք,
Որ գործում են միայն նրանց անձնագրով։
Սևակի ֆենոմենը կայանում է նրանում, որ նա ունի ոչ միայն նորաստեղծ բառեր, այլ անսպասելի բառերից կազմված բառակապակցություններ...
Սոնետ
III
...Գրկել կուզեմ, պրկել կուզեմ իմ գրկում,
Քամել կուզեմ հյութը մեղրափեթակիդ,
Կուզեմ թողնես մի աստղահուռ հետագիծ
Իմ փոթորկոտ հոգում, խորունկ իմ սրտում...
Սոնետ
XIII
...Հրճվել գիտեմ որպես մանկիկ անմեղիկ,
Եվ այդ պահին խելառ դառնալ, խենթ դառնալ,
Եվ վշտանալ գիտեմ` տեղի, անտեղի:
Սակայն միշտ էլ կարող եմ այն մոռանալ,
Գրել վիշտը հեղեղամերձ ավազին.
Մնալ նորից հոգով ծաղկուն օազիս...
Սոնետ
XX
Փչում է քամին հեռու-հեռավոր ափերից,
Մշուշն է ցրում դիմացի լեռան կատարին,
Քիչ ասդի` չնչին խաղալիք շինած անտառին,
Քիչ անդի` լազուր երկինքը մաքրած ամպերից.....
Սոնետ XIX
Ընկած մտքերի մանարանը, պոետս ահա
Չգիտեմ ինչպե՞ս պոկվեմ պտտվող բյուր իլիկներից,
Մանված մեկի հետ, կապված մի այլին, երրորդին` գերի,
Ինչպե՞ս զատզատեմ խոհերս մաքուր ցեխից տղմահած-
Ի՞նչն է էական, ի՞նչն է հրատապ և ի՞նչը անպետք,
Ի՞նչն է խավարում վառվելու պայծառ ու հրահավերժ,
Ո՞րն է մարելու հենց վաղը, ո՞րն է մնալու միշտ թեժ,
Որ ես ընդ որում հիվանդ խոհերիս գերեզման ճամփեմ:
Հեռու~ հեռավոր բիլ հորիզոնից-եզերքից եզերք
Արեգակ-բառով, ծիածան տառով, գրիչ-անտառով,
Գրում է անտես և աներևույթ մի Գողյաթյան ձեռք.
-Մոլորյալ պոետ, նայիր միշտ առաջ և բարձր նայիր,
Վազել կարող ես-միշտ վազիր առաջ, թքած զրկանքին,
Վազել չես կարող-գոնե առընչվիր դարդիդ ընթացքին...</f
...ЕщёՍոնետ XIX
Ընկած մտքերի մանարանը, պոետս ահա
Չգիտեմ ինչպե՞ս պոկվեմ պտտվող բյուր իլիկներից,
Մանված մեկի հետ, կապված մի այլին, երրորդին` գերի,
Ինչպե՞ս զատզատեմ խոհերս մաքուր ցեխից տղմահած-
Ի՞նչն է էական, ի՞նչն է հրատապ և ի՞նչը անպետք,
Ի՞նչն է խավարում վառվելու պայծառ ու հրահավերժ,
Ո՞րն է մարելու հենց վաղը, ո՞րն է մնալու միշտ թեժ,
Որ ես ընդ որում հիվանդ խոհերիս գերեզման ճամփեմ:
Հեռու~ հեռավոր բիլ հորիզոնից-եզերքից եզերք
Արեգակ-բառով, ծիածան տառով, գրիչ-անտառով,
Գրում է անտես և աներևույթ մի Գողյաթյան ձեռք.
-Մոլորյալ պոետ, նայիր միշտ առաջ և բարձր նայիր,
Վազել կարող ես-միշտ վազիր առաջ, թքած զրկանքին,
Վազել չես կարող-գոնե առընչվիր դարդիդ ընթացքին...
Իմ Սու՛լ...
Սուլամի՛...
Իմ Սուլամի՜թա։
Գիշերը կարծես իր սկիզբն առավ
Քո թուխ վարսերից
Ու ծավալվելով՝
Վերըստին եկավ խառնըվեց նրանց.
Երկինքը նորից
Զբաղվեց աստղեր տեղաշարժելով,
Բայց մենք չտեսանք ո՛չ այս, և ո՛չ այն.
Քո գլխի տակ էր իմ ձախը դրված,
Եվ քո մեջքն էի պատել իմ աջով.
Չկա՛ր ժամանակ,
Չկա՛ր նաև միտք.
Կար շնչառությու՛ն,
Որ շատ էր նման
Օվկիանոսների տուրևառությա՜ն...
/ տուրևառություն – առևտուր/
(ԵՐԳ ԵՐԳՈՑ)
Եվ ես սիրում եմ քեզ՝ ամբողջովի՜ն։
Իսկ ի՞նչ ես, ի՞նչ ես դու ամբողջովին,
Եթե ոչ մարմին,
Ու նաև արյուն։
Ւսկ մնացածը՝ բառեր են միայն,
Պա՜ղ-արհեստակա՜ն ու ճապա՛ղ լեզվի
Մի թարգմանությու՜ն։
Իսկ ես խոսում եմ մայրենի՛ լեզվով՝
Ադամի՛ նման
Ու Եվայի՛ հետ։
/Ճապաղ – անբովանդակ/
(ԵՐԳ ԵՐԳՈՑ)
Իմ Սու՛լ...
Սուլամի՛...
Իմ Ս ուլամի՜թա։
Ես այլ բան չէի,
Քան մի ապակի,
Որ թափանցիկ է — լույսը չի բեկում։
Եկար ու դարձար նրան ամալգամ,
Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ։
/ ամալգամ - սնդկազոդ, սնդկազանգ/
(ԵՐԳ ԵՐԳՈՑ)
http://www.odnoklassniki.ru/hancharner