"Հայոց լեռներում" կա հայրենասիրության թանկ ու նվիրական կրակ և համերաշխության ու եղբայրության խորիմաստ փառաբանություն: Սկսվում է լեգենդը սևակյան թափանցիկ ու խոսուն պարզությամբ. մի ժամանակ մեր լեռները հսկա եղբայրներ են եղել, զարթնել են շուտ, վաղ առավոտյան ելել ոտի, նախ կապել են իրենց գոտին, լվացվել են պաղ ամպերում և հետո միայն ջերմությամբ ու սիրով ողջունել միմյանց` բարի~ լույս...Բայց ահա..
Անց է կենում շատ ժամանակ,
Ինչքան, արդյոք` ի՟նչ իմանանք,
Եղբայրները ծերանում են
Ու մի օր էլ շատ են քնում...
Եղբայրները քնից վեր են կենում ուշացումով, մոռանում բարի սովորույթը` առանց գոտի կապելու ոտքի են ելնում, իրար բարի լույս են ասում, բայց միմյանց ձայները այլևս չեն լսում: Եվ եղբայրները քարանում են, դառնում լեռներ...
"Արագիլը" առակում, մեղմ ու պարզ շերտերով բացվում են նոր գույներ և "Արագիլն եմ, արագիլն եմ" կրկներգը ամեն անգամ նոր խորհրդանիշ է դառնում: Մի անգամ`"Գարունի օրագիրն եմ", "Սպիտակ-սպիտակ եմ, բայց գարունի սևագիրն եմ", մի ուրիշ անգամ`"ձեր փրկության հեռագիրն եմ", երրորդ դեպքում`"Իմ աշխարհի տարեգիրն եմ", ապա.
Հետաքրքիր է նաև "Կապիկը": Կապիկը մի ժամանակ եղել է մարդ և զբաղվել է ներկարարությամբ, բայց այդ անփույթն ավելի շատ ներկել է ոչ թե հատակ ու պատ, այլ` իր պոչն ու մատները.
Առակների մի այլ խմբում բանաստեղծը լուրջ խոհերի "բեռը" ասես թեթևացնում է սրամիտ հումորի հետաքրքրաշարժ, ուսանելի շերտերով: "Վագրն ու կատուն" առակից երեխան իմանում է, որ կատուն "վագրի քթից է ընկել": Մի օր վագրը մրսել է, փռշտացել.
"Չղջիկը" առակում մենք ծանոթանում ենք չղջիկի "ողբերգական" կայնքին. եղել է ժամանակ, երբ այդ դժբախտ թռչունը ծիծեռնակի պես թռչել է ազատ և երգել զվարթ: Բայց ահա թռչունների թագավորը հրամայում է, որ իրեն պատկանող երկնքի տակ ով թռչում է, հարկ տա: Իսկ չղջիկն ինչպե՟ս կատարի հրամանը. չէ՟ որ նա թռչունի թևեր ունի, բայց կտուց չունի
ու մկան պես գիտի կրծել: Ընդվզում է չղջիկը. իհարկե հարկ ուզելը հեշտ է, եթե արքա ես ու զորեղ`
Տողատակում ու տողերի արանքում կա կարևոր մտորում. ոչ թե ուժով ու բռնությամբ, այլ խելքով ու իմաստությամբ է կյանքը հարատևում: Եղել է ժամանակ, երբ գայլերն ապրել են շների, վերջիններս էլ` գայլերի բներում: Բայց ահա շները միշտ խնդրում են "գայլ եղբայրներին" փոխել տեղերը.
Գայլ եղբայրները նրանց խղճացին,
Իսկ հետո իրենք...հազար զղջացին...
Ավելի լավ չէ՟ վզների շղթան,
Քան սոված-ծարավ դես ու դեն վազ տան:
Դողդողան ցրտից, փռշտան, հազան,
Ինչ է թե կոչեն անշղթա գազան
Եվ ազատ կոչեն,
ՉԷ', հիմար հո չե՟ն...
Ընթերցողը հասկանում է սևակյան խոհը, առակի "հակադարձ" ասելիքը: Ազատության ու բռնության, շղթայավոր ապահով կյանքի ու անշղթա գազանի փոխհարաբերությունները...
Սևակի առակներում ընդհանրապես չես գտնի մերկապարանոց բարոյախոսություն: Կենդանիներն ու երևույթները պատկերվում են բնորոշ, ծանոթ հատկանիշներով..." Շունն ու գայլը" առակում ստեղծողն ի սկզբանե գայլերին հոտառություն է պարգևել, իսկ շներին` ուժ, զորություն: Եվ գայլն աջ ու ձախ սարսափ է տարածում, կոտորում թույլերին, բայց ահա ընկնում է հսկա գոմեշի առաջ, որը պոզահարում է նրան: Եվ գիշատիչը ստեղծողից պահանջում է.
Հոտառության մեջ ի~նչ կա որ,
Ուժ տուր, ուժ է ինձ հարկավոր:
Ստեղծողը ուժը տալիս է գայլերին, հոտառությունը` շներին: Բայց գայլն այդպես էլ մնում է գայլ. ուժը միշտ չէ, որ ստեղծում է ապահով կյանք: Բայց ահա շունը
Դանդաղ անցնենք Սևակի "Մանկական աշխարհի" արահետներով...Ահա "Էշի առակը", որով բացվում է գրքույկը: Սևակը քաջ գիտի, որ զվարթությունը, հումորն ու ժպիտը մանակական ստեղծագործության անբաժան տարրերն են: Պարզ, խաղացկուն, խայտող բառերից հյուսվում է պատմությունը` զվարճալի, կոմիկական երանգներով.
Մանկական գրադարան, հանդիպում պատանի ընթերցողների հետ: Հանդիման ժամանակ ընթերցողներից մեկը հարցրեց.
-Իսկ մանկական ոտանավոր չե՟ք գրում...
-Մանկական ոտանավո՟ր,- Սևակը մի պահ լռեց, ապա ժպտալով շոյեց փոքրիկի մազերը,-դա շատ դժվար գործ է...Գուցե մի օր համարձակվեմ ոտք դնել այդ զարմանալի աշխարհը: Բայց նա արդեն "ոտք դրել էր" այդ զարմանալի աշխարհը` թարգմանելով Ջաննի Ռոդարիի բանաստեղծությունների ժողովածուն: Այդ հանդիպումից հինգ տարի անց`1971-ին, երբ արդեն բանաստեղծն այլևս չկար, լույս տեսավ "Ձեր ծանոթները" գրքույկը...Ցավոք, առաջին և վերջին մանկական գրքույկը...Այնուամենայնիվ, "Ձեր ծանոթերը" սովորական գիրք չէր մեր մանկական պոեզիայում:
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Комментарии 26
"Հայոց լեռներում" կա հայրենասիրության թանկ ու նվիրական կրակ և համերաշխության ու եղբայրության խորիմաստ փառաբանություն: Սկսվում է լեգենդը սևակյան թափանցիկ ու խոսուն պարզությամբ. մի ժամանակ մեր լեռները հսկա եղբայրներ են եղել, զարթնել են շուտ, վաղ առավոտյան ելել ոտի, նախ կապել են իրենց գոտին, լվացվել են պաղ ամպերում և հետո միայն ջերմությամբ ու սիրով ողջունել միմյանց` բարի~ լույս...Բայց ահա..
Անց է կենում շատ ժամանակ,
Ինչքան, արդյոք` ի՟նչ իմանանք,
Եղբայրները ծերանում են
Ու մի օր էլ շատ են քնում...
Եղբայրները քնից վեր են կենում ուշացումով, մոռանում բարի սովորույթը` առանց գոտի կապելու ոտքի են ելնում, իրար բարի լույս են ասում, բայց միմյանց ձայները այլևս չեն լսում: Եվ եղբայրները քարանում են, դառնում լեռներ...
"Արագիլը" առակում, մեղմ ու պարզ շերտերով բացվում են նոր գույներ և "Արագիլն եմ, արագիլն եմ" կրկներգը ամեն անգամ նոր խորհրդանիշ է դառնում: Մի անգամ`"Գարունի օրագիրն եմ", "Սպիտակ-սպիտակ եմ, բայց գարունի սևագիրն եմ", մի ուրիշ անգամ`"ձեր փրկության հեռագիրն եմ", երրորդ դեպքում`"Իմ աշխարհի տարեգիրն եմ", ապա.
Ով չգիտի
Թող իմանա,
Լավ իմանա.
Ես կանգնում եմ միշտ մի ոտի,
Որ դրանով թեթևանա
Ձեր աշխարհի ծանր բեռը...
Մանուշակին մայրը հորդորում է, բայց ապարդյուն: Հետևում է մայրական անսպասելի, դաժան թվացող անեծքը.
Դաշտերն ընկած
Ապրես ծնկած,
Հենց զորանաս,
Շուտ չորանաս...
Դրա համար
Մինչև հիմա
Մանուշակը ցողուն տալիս
Դեռ նոր ցցված`
Կեռանում է,
Դեռ նոր բացված`
Թառամում է:
"Մանուշակի" գույնզգույն տարերքի մեջ, սքանչելի պարզությամբ, լիրիկական քնքշալից շերտերով, բանաստեղծը հյուսում է մի տխուր պատմություն.
Մանուշակը մի ժամանակ,
Ինչքա~ն առաջ, ինչ իմանանք,
Եղել է մի շատ գեղեցիկ,
Մի շատ քնքուշ,
Անուշ աղջիկ...
Մենք իմանում ենք, որ մանուշակը`
Եղել է շատ բացբերան,
Սրա խոսքը տվել է նրան,
Նրա խոսքը բերել սրան,
Ինչքան գաղտնք են վստահել,
Ոչ մի գաղտնիք նա չի պահել...
Հետաքրքիր է նաև "Կապիկը": Կապիկը մի ժամանակ եղել է մարդ և զբաղվել է ներկարարությամբ, բայց այդ անփույթն ավելի շատ ներկել է ոչ թե հատակ ու պատ, այլ` իր պոչն ու մատները.
Չե՟ք հավատում` գազանանոց գնացեք
Ու կտեսնեք, որ կապիկի պոչի տակ
Մինչև հիմա դեռ կարմիրն է մնացել,
Իսկ մատների եղունգի տակ անփույթը
Մինչև հիմա չի լվացել կապույտը...
Առակների մի այլ խմբում բանաստեղծը լուրջ խոհերի "բեռը" ասես թեթևացնում է սրամիտ հումորի հետաքրքրաշարժ, ուսանելի շերտերով: "Վագրն ու կատուն" առակից երեխան իմանում է, որ կատուն "վագրի քթից է ընկել": Մի օր վագրը մրսել է, փռշտացել.
Եվ նրա քթից մի բան է կաթում:
Որ տեղն ու տեղը դառնում է...կատու.
Դրա համար էլ նման են այդքան
Մեր ընկեր փիսոն ու Վագր արքան...
Հետևում է հաջորդ պատկերը. թռչունների թագավորը մկների արքային նամակ է գրում և հայտնում, որ`
Այսպես, այսպես մի մուկ կա, որ
Քեզ կարծեմ թե հարկ չի տալիս...
Եվ փախչելով երկու դաժան արքաներից` խեղճ չղջիկը ապավինում է քարանձավին և ապրելով մութ քարանձավում`
Կուրանում է, բայց չի կռանում
Արքաների ուժի առջև:
Կուրանում է, բայց չի մոռանում,
Որ ավելի լավ է կառչել
Քարանձավի խոնավ պատին,
Քան թե ամեն տեսակ պետի
Առաջ սողալ
Ու դողդողալ...
"Չղջիկը" առակում մենք ծանոթանում ենք չղջիկի "ողբերգական" կայնքին. եղել է ժամանակ, երբ այդ դժբախտ թռչունը ծիծեռնակի պես թռչել է ազատ և երգել զվարթ: Բայց ահա թռչունների թագավորը հրամայում է, որ իրեն պատկանող երկնքի տակ ով թռչում է, հարկ տա: Իսկ չղջիկն ինչպե՟ս կատարի հրամանը. չէ՟ որ նա թռչունի թևեր ունի, բայց կտուց չունի
ու մկան պես գիտի կրծել: Ընդվզում է չղջիկը. իհարկե հարկ ուզելը հեշտ է, եթե արքա ես ու զորեղ`
Հա՟րկ ես ուզում, խնդրե'մ, դե տուր
Նաև ինձ կտո'ւց, նաև փետո'ւր...
Տողատակում ու տողերի արանքում կա կարևոր մտորում. ոչ թե ուժով ու բռնությամբ, այլ խելքով ու իմաստությամբ է կյանքը հարատևում: Եղել է ժամանակ, երբ գայլերն ապրել են շների, վերջիններս էլ` գայլերի բներում: Բայց ահա շները միշտ խնդրում են "գայլ եղբայրներին" փոխել տեղերը.
Գայլ եղբայրները նրանց խղճացին,
Իսկ հետո իրենք...հազար զղջացին...
Ավելի լավ չէ՟ վզների շղթան,
Քան սոված-ծարավ դես ու դեն վազ տան:
Դողդողան ցրտից, փռշտան, հազան,
Ինչ է թե կոչեն անշղթա գազան
Եվ ազատ կոչեն,
ՉԷ', հիմար հո չե՟ն...
Ընթերցողը հասկանում է սևակյան խոհը, առակի "հակադարձ" ասելիքը: Ազատության ու բռնության, շղթայավոր ապահով կյանքի ու անշղթա գազանի փոխհարաբերությունները...
Սևակի առակներում ընդհանրապես չես գտնի մերկապարանոց բարոյախոսություն: Կենդանիներն ու երևույթները պատկերվում են բնորոշ, ծանոթ հատկանիշներով..." Շունն ու գայլը" առակում ստեղծողն ի սկզբանե գայլերին հոտառություն է պարգևել, իսկ շներին` ուժ, զորություն: Եվ գայլն աջ ու ձախ սարսափ է տարածում, կոտորում թույլերին, բայց ահա ընկնում է հսկա գոմեշի առաջ, որը պոզահարում է նրան: Եվ գիշատիչը ստեղծողից պահանջում է.
Հոտառության մեջ ի~նչ կա որ,
Ուժ տուր, ուժ է ինձ հարկավոր:
Ստեղծողը ուժը տալիս է գայլերին, հոտառությունը` շներին: Բայց գայլն այդպես էլ մնում է գայլ. ուժը միշտ չէ, որ ստեղծում է ապահով կյանք: Բայց ահա շունը
Ոչ թե ուժով ու բռնությամբ,
Այլ նուրբ ու սուր հոտառությամբ,
Ստեղծել է կյանք ապահով...
Ստեղծողի մոտ է գալիս կենդանիներից մեկը և իր անունն է հարցնում նորից: Ստեղծողը հանգիստ լսում է նրան և բացատրում.
Քո անունը էշ է, իշուկ,
Երկու տառ է, ո՟նց չես հիշում...
Բայց ամեն անգամ էշը մոռանում է իր անունը և նորից վերադառնում է ստեղծողի մոտ: Բայց ահա ստեղծողն ափից դուրս է գալիս և բարկանալով, քաշում է էշի ականջից.
Քաշեց, ասաց. "Անունդ էշ է",
"Անունդ էշ է",-ասաց, քաշեց...
Եվ այն օրից խելոք էշը
Իր անունը արդեն հիշեց,
Էլ հարցնելու կարիք չկար,
Բայց ականջը...մնաց երկար...
Դանդաղ անցնենք Սևակի "Մանկական աշխարհի" արահետներով...Ահա "Էշի առակը", որով բացվում է գրքույկը: Սևակը քաջ գիտի, որ զվարթությունը, հումորն ու ժպիտը մանակական ստեղծագործության անբաժան տարրերն են: Պարզ, խաղացկուն, խայտող բառերից հյուսվում է պատմությունը` զվարճալի, կոմիկական երանգներով.
Ո՟վ ստեղծեց գազաններին,
Թռչուններին, վազաններին,
Ամեն մեկին անուն դրեց,
Անուն դրեց ու խնդրեց`
Չմոռանալ անունն իրենց:
Եվ ցրվեցին ու հեռացան
Անունն իրենց չմոռացան...
Լյուդվիգ Կարապետյան
Հատվածներ
Մանկական գրադարան, հանդիպում պատանի ընթերցողների հետ: Հանդիման ժամանակ ընթերցողներից մեկը հարցրեց.
-Իսկ մանկական ոտանավոր չե՟ք գրում...
-Մանկական ոտանավո՟ր,- Սևակը մի պահ լռեց, ապա ժպտալով շոյեց փոքրիկի մազերը,-դա շատ դժվար գործ է...Գուցե մի օր համարձակվեմ ոտք դնել այդ զարմանալի աշխարհը: Բայց նա արդեն "ոտք դրել էր" այդ զարմանալի աշխարհը` թարգմանելով Ջաննի Ռոդարիի բանաստեղծությունների ժողովածուն: Այդ հանդիպումից հինգ տարի անց`1971-ին, երբ արդեն բանաստեղծն այլևս չկար, լույս տեսավ "Ձեր ծանոթները" գրքույկը...Ցավոք, առաջին և վերջին մանկական գրքույկը...Այնուամենայնիվ, "Ձեր ծանոթերը" սովորական գիրք չէր մեր մանկական պոեզիայում:
Նայեց ծտին Ուղտը հսկա
Ու ծիծաղեց Ուղտը քահ-քահ,
Ու ծիծաղեց հսկան այնքա'ն,
Որ ծիծաղից գետին փռվեց:
Ու ծիծաղեց...վի'զը ծռվեց,
Մե'ջքը ծռվեց,
Ո'տքը ծռվեց:
Վիզ, մեջք ու ոտ ծռվեց գնաց
Եվ այդպես էլ...ծռված մնաց...
Հավաքելն էլ դժվար բան չէր.
Սրան ճամփեց` նրա'ն կանչի,
Նրան ճամփեց` սրա'ն կանչի:
Ողտն էլ գնաց ծտին բերի.
"Քեզ կանչում են, դե', շո~ւտ արի":
Իսկ ծիտն ասաց.
"Սրա~ն դու տես,
Մի այնպիսի' քացի կուտես,
Որ յոթ տապակ կպտըտես":
Ուղտն ու ծիտը
Ով ստեղծեց գազաններին,
Թռչողներին, վազաններին,
Երբ որ հերթը ուղտին հասավ,
Ուղտին տվեց բարձր հասակ,
Մեջքը` շատ հարթ ու հավասար,
Ոտքը` երկար, բայց ոչ բարակ,
Վիզն էլ` սիրուն մի աշտարակ:
Եվ մի օր Ստեղծողը
Ուզեց բոլոր զավակներին
Իր մոտ կանչել,
Լավ ճանաչել:
Այդ օրվանից փոքրիկ ծիտը
Մտցնում է իր սուր քիթը
Ամեն տեսակ ցանկապատի
ու թփի տակ` ի~նչ է պիտի
Մի այնպիսի' ճիպոտ գտնի,
Որ ո'չ ուղիղ, ո'չ էլ ծուռ է,
Որ ո'չ մեծ է, ո'չ պուճուր է:
Երբ տեսնում է մի նոր ճիպոտ,
Կանգ է առնում չիպոտի մոտ
Ով ասում է. "Չէ, չէ, դա չէ',
Չէ', դա չէ', դա չէ', դա չէ', դա..."
Ու կոչվում է նա...Չթչթան:
Չթչթում է թռչունն էլի,
Չթչթում է և սպասում:
Միտք է անում Ստեղծողը
Քիթն է քորում, քորում կողը
Եվ ժպտալով հանգիստ ասում.
"Այ դու ապրե~ս, որ այդպես է,
Գնա ընկիր դեն ու դեսը
Եվ այնպիսի ճիպոտ բեր ինձ,
Որ ո'չ ուղիղ, ո'չ ծուռ լինի,
Ո'չ մեծ, ո'չ էլ պուճուր լինի":
Այդ ժամանակ արծվի պոչից
Շուտ պոկվում է ու թռչում է
Խեղճ ու պուճուր այն թռչունը,
Արծվից առաջ տեղ է հասնում,
Եվ կանչողի առջև բուսնում:
Իսկ կանչողն էլ աչքով տեսնում,
Չի հավատում իր տեսածին.
"Ի՟նչ ես ուզում, ասա' ինձ ծի'տ":
"Ես քո կանչով այստեղ եկա,
Որ ինձ դարձնես քեզ տեղակալ
Կամ թագավոր թռչունների":
Չթչթանը
Մի օր ասաց Ստեղծողը
Իր ստեղծած թռչուններին.
"Ձեզնից ով շուտ այս տեղը գա,
Նա կդառնա ինձ տեղկալ
Կամ թագավոր թռչունների":
Ստեղծողի կոչի վրա
Արծիվն իսկույն վեր է թռչում
Եվ չի զգում, որ մի թռչուն
Նստել է իր պոչի վրա,
Տեղ չհասած` հոգնում է նա
Ու նստում, որ հանգստանա: