Ժամանակի դարակներին գրողները ուրիշ, վերին մի սկզբունքով են գալիս կողք-կողքի : Ահա ժամանակի այդ վսեմ գրադարակին` Պարույր Սևակ-բանաստեղծին մենք տեսնում ենք Նարեկացու, Սայաթ-Նովայի, Թումանյանի, Վարուժանի, Տերյանի, Սիամանթոյի և Չարենցի հարևանությամբ, և դա ամենևին էլ տուրք չէ նրա կյանքի ու պոեզիայի լեգենդին, այլ ճշմարտություն, որ մենք, ափսո~ս, չհասցրինք նար իրեն ասել: Եվ եթե ուշացանք, ուրեմն, ասենք դա ինքներս մեզ և խոնարհվենք նրա պայծառ պոեզիայի և մաքուր հիշատակի առջև...
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ "...Մենք հաճախ ենք անհասկանալիորեն ժլատ`ապրող մեծերի նկատմամբ, և նրանք գնում են` չլսած, չվայելած շատ բան, որ իրենցն էր: Ուրեմն, ևս մեկ անգամ ապրենք մեծ Ափսոսանքը` մեր խնայած, տնտեսած քնքշությունների համար...Նա անթեք էր, աներեր, բայց և փխրուն, ճշմարտախոս էր երբեմն դաժանության չափ, բայց և ներողամիտ էր, հանդուրժող, գիտեր հրճվել իր էության բոլոր բջիջներով և նույն կրքով տառապել, բորբոքվել, ատում էր ոչ միայն սուտը, այլև կես ճշմարտությունը թե կյանքում, թե արվեստում...Նա գիտեր լաց լինել և ծիծաղել, այն էլ ինչպե~ս լաց լինել և, մանավանդ, ինչպե~ս ծիծաղել...Նա սիրում էր իր հայրենիքը ոչ միայն որդու, այլև հոր և տանտիրոջ իրավունքով և հավանորեն այս ամենից էին նաև նրա բանաստեղծական դառնությունները: Նա չափից ավելի խորն ու զգայուն էր ապրում իր ժողովրդով...Նա գիտեր մեր անցյալի կորուստները, դրա համար զգուշացնում եր. "Մենք իրավունք չունենք ուշանալու պատմության գնացքից"...Անցնող ժամանակը բարեխիղճ գրադարանավար չէ, որը դարակների վրա գրողներին դսավորում է ըստ այբուբենի:
...Ещё

ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ "Չէի ենթադրում, որ այսքան պարզ հարցը` Սևակի սիրտը հայ երախտավորների պանթեոնում թաղելը կարող է դառնալ բանավեճի առարկա...Իմ կարծիքով ոչ մի դատապարտելի բան չկա, որ սիրտը հանգչի պանթեոնում, իսկ մարմինը`Զանգակատանը: Կարծեմ, Բայրոնի սիրտը թաղված է Հունաստանում, մարմինը`Անգլիայում..."
"Իրավունք"թերթ, 1999թ, մայիս "Բազմաթիվ հայ մտավորականներ, նրանց թվում Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Ռազմիկ Դավոյանը, Զորի Բալայանը, Գրիգոր Խանջյանը մամուլում հանդես են եկել և պահանջել ու առաջարկել, որ Սևակի սիրտը հանձնվի հողին` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում..."
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ "Պ.Սևակը բացառիկ երևույթ է: Նրա նման հանճարներ հազվադեպ են ծնվում: Ես համարձակվում եմ պնդել, որ նման գործիչ մինչև Սևակը չի էլ եղել: Նա առանձնանում էր հայրենասիրությամբ և քաղաքացիականությամբ, և հենց դրա համար էլ կոչ եմ անում, որպեսզի նրա սիրտը թաղվի մեր մեծագույն գործիչների կողքին`Կոմիտասի անվան Պանթեոնում..."Չգիտեմ, թե ով և երբ է որոշել բանաստեղծին թաղել հայրենի գյուղում, բայց կարծես դրանով "արժեզրկել" են նրան: Այն ամենը, ինչ վերաբերում է Պ.Սևակին, պետք է հաշվարկված լինի ոչ թե այսօրվա ու վաղվա, այլև հավերժության համար... Այդպես արդեն պատահել է Հ.Թումանյանի, Վ.Սարոյանի հետ: Բայց մեծերի սրտերը պետք է թաղված լինեն միասին...
ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ (ակադեմիկոս) "Իհարկե, բանաստեղծի սիրտը պետք է հանձնվի հողին և իհարկե`Պանթեոնում, ուր ամփոփված է Կոմիտասի աճյունը...
...Ճշմարիտ է Գ.ԽԱՆՋՅԱՆԸ, երբ գրում է. " Պ. Սևակի սիրտը չի կարող պատկանել մեկ մարդու, այն հայ ժողովրդի սեփականությունն է": Հայ ժողովրդին պատկանող...Սիրտը, որ "փրկվել" է բոլշևիկյան ՊԱԿ-ի ճիրաններից, այսօր ազատ ու անկախ Հայաստանում պիտի հողին հանձնվի մեր մեծերի Պանթեոնում...
Պարզապես պետք է խնդրել, որ մշակույթի նախարարը, Գրողների միության նախագահը իշխանությունների հետ լուծեն Պանթեոնում տեղ "ճարելու" հարցը, հողին հանձնելու բանաստեղծի սիրտը, իսկ հուշարձանը` կկառուցի ժողովուրդը...
Ասում են, սփյուռքահայ մի բարերար, որն առայժմ չի ցանկանում ներկայանալ, հոգու պարտքն է համարում հուշարձան կանգնեցնել Սևակին` Պանթեոնում. դա նրան պարտավորեցրել է մայրը` մահից առաջ...
...Եվ ահա հարյուրավոր հայրենասեր խենթերից մեկը` բանաստեղծի բարեկամն ու պոեզիայի երկրպագուն, չի կարողացել հաշտվել անհեթեթորեն կատարված փաստի հետ և չի ցանկացել բաժանվել անժամանակ հեռացող բանաստեղծից, ձեռք է բերել նրա...Սիրտը: Թադևոսյանի մեջ ինքնագիտակցորեն արթնացել է ժողովրդի ցանկությունն ու կամքը, իշխանություններին չենթարկվելու մղումը և... խենթացել է...
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ "Չգիտես ինչու, համոզված էի, որ հիմա, երբ գաղտնիքը բացված է, բանաստեղծի սիրտը կազատվի ապակե-ֆորմալինային բանտից և պետական նոր այրերը կուղղեն իրենց նախորդների մեղմ ասած` սխալը: Պետք չէ սարսափել "ծախսերից": "Հասարակությունն ինքը կարող է իր վրա վերցնել բանաստեղծի սրտի թաղման հետ կապված բոլոր ծախսերը",- իր ժողովրդին ճիշտ ճանաչելով հավաստում է Զորի Բալայանը...
Որոշ "հանգամանքներ" թույլ չէին տալիս պանթեոնում թաղել ("Կենտրոնը" կնեղանա): Եվ "ելքը" գտնվեց. հենց անտոմիկումի մոտ Կենտկոմի պատասխանատու աշխատակիցը դիմեց Ալբերտ Արիստակեսյանին.
- Հարազատները ինչ կարծիքի են, որտե՟ղ կուզենան թաղել, Երևանո՟ւմ, գյուղում...
- Ես խոսեցի հարազատների հետ, նրանք խնդրում են տանել գյուղ, իր այգին: Այդպիսին է եղել նաև Սևակի կամքը...
Կենտկոմը խառնվել էր իրար: Եվ ժողովրդի և ղեկավարության գլխին ծառացել էին "ինչո՟ւ" և "ի՟նչ անել" հարցերը: Պետք էր ցրել ժողովրդի կասկածները: Եվ կառավարական... թաղումը գործընթացի մեջ դրվեց:
- Ի՟նչ արեցիր...սիրտը,-հարցրի
-Դեռ ինձ մոտ է, -տխրեց:
Կոտրված էր: Եվ երիցս ճիշտ է Պ.Սևակի կրտսեր որդին` Կորյունը. "Թադևոսյանն ինքը դարձել է սեփական արարքի զոհը":
Բայց դա հիմա է այսպես: 1971 թ.-ի հունիսը այլ բան էր ասում: Ալեկոծվել էր ողջ Հայաստանը, աշխարհասփույռ հայությունը...
Համլետ Կարճիկյան
Երբ տարիներ առաջ իմացա Սևակի սրտի գոյության մասին, զարմանքի հետ միասին նաև սարսափ ապրեցի: Թվաց` տեղի է ունցել արբապղծություն...Երկու, թե երեք տարի առաջ նրան հանդիպեցի խմբագրությունների շենքում: Աշխույժ ու զրնգուն Թադևոսյանից համարյա ոչինչ չէր մնացել:
ՊԱՐՈւՅՐ ՍԵՎԱԿԻ սրտի անթաղ լինելն այսօր հանգիստ չպիտի տա շատ-շատերին...Առանձին ատյաններում, որոշ պաշտոնյաներ, դա համարել են ծախսատար` հրաժարվելով հողին հանձնել սիրտը...(ինչպիսի~ ամոթ...)
Կփակեմ աչքերս հիմա ծանրացող այս տառապանքի տակ և ինձի կթվի, թե հեռվեն, շատ հեռվեն, հայոց հողեն ու հայոց պատմությունեն, վաղվան արևածագեն և վերազարթնող կյանքեն անսպասելիորեն կուգա պատասխանը ահա.
-Դուն այնտեղ ես, հայ ժողովրդի սիրտեն ներս ու մեր գրականության գանձարանին մեջ, դուն անբաժան մեկ մասը գիրին ու հավերժական մեկ ձայնը մեր երգին, ժառանգը` վաղվան սերունդներուն և ներշնչումը գալիքի քերթողներուն, դուն` "Անլռելի զանգակատուն" և "Մարդը ափի մեջ", "Սայաթ-Նովա" և "Եռաձայն պատարագ", դուն, որուն մահեն ետք, հիմա երկյուղածությամբ կմրմնջենք, դուն անկրկնելի և դուն` անլռելի, դուն անմոռանալի և անկորնչելի, այժմ, և միշտ, և հավիտյանս հավիտենից...
... Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ... Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիները ատացավ միանգամից...Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից...Նրան ճանաչող աշխարհն էլ, նրա անողոք բացակայությամբ ամայացավ միանգամից: Չճանաչող աշխարհն էլ նրանով լցվեց միանգամից...Ասում են` " պրծավ, գնաց" : Պարույր Սևակը չպրծավ, գնաց...Դեռ ապագան է Պարույր Սևակը...Մեր պարտքն է մասունք առ մասունք հավաքել, ամբողջացնել Սևակի առօրեական և աստվածային կերպարը և հանձնել սերունդներին..."
Եկավ, ամենքին տվեց իր անօրինակ գրքերը, սիրտը, միտքը, հավատացրեց, թե դեռ չիմացված-չլսված գանձեր է պարգևելու ու վեր կացավ գնաց: Քայլ արավ, անցավ այն ամենի վրայով, ինչը շարունակվում է դեռևս նրա ոտնաձայների ներկայությամբ: Եվ շարունակվելու է առանց նրա...
...Մենք սովոր այն բանին, որ մեծերին ամբողջ ձայնով մեծ ենք անվանում նրանց մեռնելուց հետո, որ շատ բան զգում էինք ավելի առաջ, բայց միայն բավականանում ենք երկար ու ձիգ այդ զգացողությունն ստուգելով, այդպես էլ չհավատալով, որ մի ակնթարթում է վրա գալիս կորուստը, մենք հիմա պիտի նստենք ու մտածենք, թե ինչքան էինք հարուստ նախքան այդ չարաբաստիկ ակնթարթը...
...Սևակը բանաստեղծ էր երկնքի ողորմածությամբ...Նա զգայուն էր ծաղկաթերթի, բառի, զգացմունքի հանդեպ: Չխնայեց իրեն...Արվեստը և պատմությունը մահվան հաղթահարումն են: Բանաստեղծի ոգին և անհատականությունը, որ ամփոփված են բանաստեղծական տողերում, "ցպահանջ" հասցեագրված են միլիոնավոր ապրող և դեռ չապրող մարդկանց, բայց բանաստեղծի գուցե և ամենահնչեղ երգը, դեռ չծնված, մեռավ իր հետ միասին..."
...Անհրաժեշտ է բարձրանալ դեպի Պարույրի բանաստեղծությունները: Բարձրանա~լ: Այդ վերելքը հեշտ չի կարող լինել, այդ վերելքը դժվարին մագլցումների գնով կարող է հաջողվել, բայց առաջ գնա, հաղթահարիր քո մեջ եղած արգելքները, իսկ երբ հասնես բարձունքին, իմացիր, վայելքը քոնն է լինելու, հոգու ու մտքի չխարդախված վայելքը: Եվ նաև սրտի, որովհետև Պարույրը նաև բացառապես սրտի բանաստեղծ է: Միայն թե ոչ փոքրիկ, այլև մեծ սրտի, որ բաբախելով գոյության յուրաքանչյուր փաստի առաջ ու յուրաքանչյուր մարդու համար, միաժամանակ բաբախում է ամբողջ մարդկության և տիեզերքի համար...
...Դու մեր մեծ բանաստեղծների նման, ժառանգորդն ես ժողովրդի դարավոր պատմության և մշակույթի: Այն, ինչ եղել է, կամրջում ես այսօրվա հետ ու կամրջում ես գալիքին: Դու հասկանում էիր, որ միշտ մեկը պետք է իրարից հեռացած ափերը, հազարամյակները միացնի իրար: Ու միացնում էիր: Դրա համար էլ այնքան ինքնատիպ ու նորովի են արձագանքվում քո բանաստեղծությունների մեջ միջնադարյան զանգակների բյուրեղյա ղողանջները: Դու քո տաճարը կառուցեցիր մեր բազմադարյան տաճարների քարերից: Լույսը եղավ այն շաղախը, որով կապեցիր քարը-քարին...Ահա նորից կարդում եմ քո "Եղիցի լույսը" ու թվում է ինձ, թե ամեն էջից բխող այս լույսը, որ տողերիցդ կաթկթում է, թրատում է մութը...Դու եկար լույսը հաստատելու և մութը հալածելու: Գիրքդ կարծես վառվող օջախ լինի ու երբ բացում եմ այն, թվում է, թե բացում եմ առավոտով լեցուն պատուհան, լսում, տեսնում եմ արծաթահունչ, արծաթափայլ փողերի նվագ: Լուսաթաթախ քո գիրքը մեծ զրույցի սկիզբն է իմ սերնդի և գալիք սերունդների համար....
...Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ...Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սևակը...Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին...
...Ի՟նչ պատահեց քեզ և ինչո՟ւ հանկարծ "Կենսագրական" խենթ խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՟վ գիտե տարածդ ի~նչ էր...
...Պարույրի նման պոետները գրելիս այրվում են, պարզապես բոցավառվում: Կյանքում էլ նա զարմանալի անհանգիստ էր, կրքով էր խոսում: Եթե սիրում էր, ապա սիրում էր ամբողջ հոգով: Կիսաբերան ոչինչ չէր ասում: Սովորություն չուներ, այսպես ասած, կես խոսքով հասկացնելու: Միշտ էլ մեծերի ճշմարտությունը ոչ միայն մեծ, այլև մերկ է լինում...Սևակը հեռացավ իր ուժերի ծաղկման շրջանում, բայց նրան վիճակված էր ոչ միայն հայոց ցավի և ուրախության երգիչը լինել, այլև ուղեկիցը ազգի անմահության...
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Комментарии 24
Ժամանակի դարակներին գրողները ուրիշ, վերին մի սկզբունքով են գալիս կողք-կողքի : Ահա ժամանակի այդ վսեմ գրադարակին` Պարույր Սևակ-բանաստեղծին մենք տեսնում ենք Նարեկացու, Սայաթ-Նովայի, Թումանյանի, Վարուժանի, Տերյանի, Սիամանթոյի և Չարենցի հարևանությամբ, և դա ամենևին էլ տուրք չէ նրա կյանքի ու պոեզիայի լեգենդին, այլ ճշմարտություն, որ մենք, ափսո~ս, չհասցրինք նար իրեն ասել: Եվ եթե ուշացանք, ուրեմն, ասենք դա ինքներս մեզ և խոնարհվենք նրա պայծառ պոեզիայի և մաքուր հիշատակի առջև...
Թողություն տուր, Տե'ր, ծանըր Խավարին,
Միայն թե թող Նա թողնի հեռանա...
Իսկ թե հա'րկ լինի, նամանավանդ պետք,
Ես Խավարի հետ կմեկնեմ ինքս...
Անդարձ կմեկնեմ Խավարի հետ Ես,
Միայն թե մեր այդ մեկնումից հետո
Ժամանի ինքը Արշալու~յսը...
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ "...Մենք հաճախ ենք անհասկանալիորեն ժլատ`ապրող մեծերի նկատմամբ, և նրանք գնում են` չլսած, չվայելած շատ բան, որ իրենցն էր: Ուրեմն, ևս մեկ անգամ ապրենք մեծ Ափսոսանքը` մեր խնայած, տնտեսած քնքշությունների համար...Նա անթեք էր, աներեր, բայց և փխրուն, ճշմարտախոս էր երբեմն դաժանության չափ, բայց և ներողամիտ էր, հանդուրժող, գիտեր հրճվել իր էության բոլոր բջիջներով և նույն կրքով տառապել, բորբոքվել, ատում էր ոչ միայն սուտը, այլև կես ճշմարտությունը թե կյանքում, թե արվեստում...Նա գիտեր լաց լինել և ծիծաղել, այն էլ ինչպե~ս լաց լինել և, մանավանդ, ինչպե~ս ծիծաղել...Նա սիրում էր իր հայրենիքը ոչ միայն որդու, այլև հոր և տանտիրոջ իրավունքով և հավանորեն այս ամենից էին նաև նրա բանաստեղծական դառնությունները: Նա չափից ավելի խորն ու զգայուն էր ապրում իր ժողովրդով...Նա գիտեր մեր անցյալի կորուստները, դրա համար զգուշացնում եր. "Մենք իրավունք չունենք ուշանալու պատմության գնացքից"...Անցնող ժամանակը բարեխիղճ գրադարանավար չէ, որը դարակների վրա գրողներին դսավորում է ըստ այբուբենի:
...ЕщёՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ "...Մենք հաճախ ենք անհասկանալիորեն ժլատ`ապրող մեծերի նկատմամբ, և նրանք գնում են` չլսած, չվայելած շատ բան, որ իրենցն էր: Ուրեմն, ևս մեկ անգամ ապրենք մեծ Ափսոսանքը` մեր խնայած, տնտեսած քնքշությունների համար...Նա անթեք էր, աներեր, բայց և փխրուն, ճշմարտախոս էր երբեմն դաժանության չափ, բայց և ներողամիտ էր, հանդուրժող, գիտեր հրճվել իր էության բոլոր բջիջներով և նույն կրքով տառապել, բորբոքվել, ատում էր ոչ միայն սուտը, այլև կես ճշմարտությունը թե կյանքում, թե արվեստում...Նա գիտեր լաց լինել և ծիծաղել, այն էլ ինչպե~ս լաց լինել և, մանավանդ, ինչպե~ս ծիծաղել...Նա սիրում էր իր հայրենիքը ոչ միայն որդու, այլև հոր և տանտիրոջ իրավունքով և հավանորեն այս ամենից էին նաև նրա բանաստեղծական դառնությունները: Նա չափից ավելի խորն ու զգայուն էր ապրում իր ժողովրդով...Նա գիտեր մեր անցյալի կորուստները, դրա համար զգուշացնում եր. "Մենք իրավունք չունենք ուշանալու պատմության գնացքից"...Անցնող ժամանակը բարեխիղճ գրադարանավար չէ, որը դարակների վրա գրողներին դսավորում է ըստ այբուբենի:
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ "Չէի ենթադրում, որ այսքան պարզ հարցը` Սևակի սիրտը հայ երախտավորների պանթեոնում թաղելը կարող է դառնալ բանավեճի առարկա...Իմ կարծիքով ոչ մի դատապարտելի բան չկա, որ սիրտը հանգչի պանթեոնում, իսկ մարմինը`Զանգակատանը: Կարծեմ, Բայրոնի սիրտը թաղված է Հունաստանում, մարմինը`Անգլիայում..."
"Իրավունք"թերթ, 1999թ, մայիս "Բազմաթիվ հայ մտավորականներ, նրանց թվում Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Ռազմիկ Դավոյանը, Զորի Բալայանը, Գրիգոր Խանջյանը մամուլում հանդես են եկել և պահանջել ու առաջարկել, որ Սևակի սիրտը հանձնվի հողին` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում..."
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ "Պ.Սևակը բացառիկ երևույթ է: Նրա նման հանճարներ հազվադեպ են ծնվում: Ես համարձակվում եմ պնդել, որ նման գործիչ մինչև Սևակը չի էլ եղել: Նա առանձնանում էր հայրենասիրությամբ և քաղաքացիականությամբ, և հենց դրա համար էլ կոչ եմ անում, որպեսզի նրա սիրտը թաղվի մեր մեծագույն գործիչների կողքին`Կոմիտասի անվան Պանթեոնում..."Չգիտեմ, թե ով և երբ է որոշել բանաստեղծին թաղել հայրենի գյուղում, բայց կարծես դրանով "արժեզրկել" են նրան: Այն ամենը, ինչ վերաբերում է Պ.Սևակին, պետք է հաշվարկված լինի ոչ թե այսօրվա ու վաղվա, այլև հավերժության համար... Այդպես արդեն պատահել է Հ.Թումանյանի, Վ.Սարոյանի հետ: Բայց մեծերի սրտերը պետք է թաղված լինեն միասին...
ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ (ակադեմիկոս) "Իհարկե, բանաստեղծի սիրտը պետք է հանձնվի հողին և իհարկե`Պանթեոնում, ուր ամփոփված է Կոմիտասի աճյունը...
...Ճշմարիտ է Գ.ԽԱՆՋՅԱՆԸ, երբ գրում է. " Պ. Սևակի սիրտը չի կարող պատկանել մեկ մարդու, այն հայ ժողովրդի սեփականությունն է": Հայ ժողովրդին պատկանող...Սիրտը, որ "փրկվել" է բոլշևիկյան ՊԱԿ-ի ճիրաններից, այսօր ազատ ու անկախ Հայաստանում պիտի հողին հանձնվի մեր մեծերի Պանթեոնում...
Պարզապես պետք է խնդրել, որ մշակույթի նախարարը, Գրողների միության նախագահը իշխանությունների հետ լուծեն Պանթեոնում տեղ "ճարելու" հարցը, հողին հանձնելու բանաստեղծի սիրտը, իսկ հուշարձանը` կկառուցի ժողովուրդը...
Ասում են, սփյուռքահայ մի բարերար, որն առայժմ չի ցանկանում ներկայանալ, հոգու պարտքն է համարում հուշարձան կանգնեցնել Սևակին` Պանթեոնում. դա նրան պարտավորեցրել է մայրը` մահից առաջ...
...Եվ ահա հարյուրավոր հայրենասեր խենթերից մեկը` բանաստեղծի բարեկամն ու պոեզիայի երկրպագուն, չի կարողացել հաշտվել անհեթեթորեն կատարված փաստի հետ և չի ցանկացել բաժանվել անժամանակ հեռացող բանաստեղծից, ձեռք է բերել նրա...Սիրտը: Թադևոսյանի մեջ ինքնագիտակցորեն արթնացել է ժողովրդի ցանկությունն ու կամքը, իշխանություններին չենթարկվելու մղումը և... խենթացել է...
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ "Չգիտես ինչու, համոզված էի, որ հիմա, երբ գաղտնիքը բացված է, բանաստեղծի սիրտը կազատվի ապակե-ֆորմալինային բանտից և պետական նոր այրերը կուղղեն իրենց նախորդների մեղմ ասած` սխալը: Պետք չէ սարսափել "ծախսերից": "Հասարակությունն ինքը կարող է իր վրա վերցնել բանաստեղծի սրտի թաղման հետ կապված բոլոր ծախսերը",- իր ժողովրդին ճիշտ ճանաչելով հավաստում է Զորի Բալայանը...
Որոշ "հանգամանքներ" թույլ չէին տալիս պանթեոնում թաղել ("Կենտրոնը" կնեղանա): Եվ "ելքը" գտնվեց. հենց անտոմիկումի մոտ Կենտկոմի պատասխանատու աշխատակիցը դիմեց Ալբերտ Արիստակեսյանին.
- Հարազատները ինչ կարծիքի են, որտե՟ղ կուզենան թաղել, Երևանո՟ւմ, գյուղում...
- Ես խոսեցի հարազատների հետ, նրանք խնդրում են տանել գյուղ, իր այգին: Այդպիսին է եղել նաև Սևակի կամքը...
Կենտկոմականները գոհունակ մեկնեցին` կազմակերպելու... համաժողովրդական թաղումը...
Կենտկոմը խառնվել էր իրար: Եվ ժողովրդի և ղեկավարության գլխին ծառացել էին "ինչո՟ւ" և "ի՟նչ անել" հարցերը: Պետք էր ցրել ժողովրդի կասկածները: Եվ կառավարական... թաղումը գործընթացի մեջ դրվեց:
-Դեռ ինձ մոտ է, -տխրեց:
Կոտրված էր: Եվ երիցս ճիշտ է Պ.Սևակի կրտսեր որդին` Կորյունը. "Թադևոսյանն ինքը դարձել է սեփական արարքի զոհը":
Բայց դա հիմա է այսպես: 1971 թ.-ի հունիսը այլ բան էր ասում: Ալեկոծվել էր ողջ Հայաստանը, աշխարհասփույռ հայությունը...
Երբ տարիներ առաջ իմացա Սևակի սրտի գոյության մասին, զարմանքի հետ միասին նաև սարսափ ապրեցի: Թվաց` տեղի է ունցել արբապղծություն...Երկու, թե երեք տարի առաջ նրան հանդիպեցի խմբագրությունների շենքում: Աշխույժ ու զրնգուն Թադևոսյանից համարյա ոչինչ չէր մնացել:
Բանաստեղծի սիրտը պատկանում է ժողովրդին
ՊԱՐՈւՅՐ ՍԵՎԱԿԻ սրտի անթաղ լինելն այսօր հանգիստ չպիտի տա շատ-շատերին...Առանձին ատյաններում, որոշ պաշտոնյաներ, դա համարել են ծախսատար` հրաժարվելով հողին հանձնել սիրտը...(ինչպիսի~ ամոթ...)
...-Ո՟ւր ես, Պարույր Սևակ, եղբայրս...
Կփակեմ աչքերս հիմա ծանրացող այս տառապանքի տակ և ինձի կթվի, թե հեռվեն, շատ հեռվեն, հայոց հողեն ու հայոց պատմությունեն, վաղվան արևածագեն և վերազարթնող կյանքեն անսպասելիորեն կուգա պատասխանը ահա.
-Դուն այնտեղ ես, հայ ժողովրդի սիրտեն ներս ու մեր գրականության գանձարանին մեջ, դուն անբաժան մեկ մասը գիրին ու հավերժական մեկ ձայնը մեր երգին, ժառանգը` վաղվան սերունդներուն և ներշնչումը գալիքի քերթողներուն, դուն` "Անլռելի զանգակատուն" և "Մարդը ափի մեջ", "Սայաթ-Նովա" և "Եռաձայն պատարագ", դուն, որուն մահեն ետք, հիմա երկյուղածությամբ կմրմնջենք, դուն անկրկնելի և դուն` անլռելի, դուն անմոռանալի և անկորնչելի, այժմ, և միշտ, և հավիտյանս հավիտենից...
Գառնիկ Ադդարյան (հատված)
... Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ... Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիները ատացավ միանգամից...Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից...Նրան ճանաչող աշխարհն էլ, նրա անողոք բացակայությամբ ամայացավ միանգամից: Չճանաչող աշխարհն էլ նրանով լցվեց միանգամից...Ասում են` " պրծավ, գնաց" : Պարույր Սևակը չպրծավ, գնաց...Դեռ ապագան է Պարույր Սևակը...Մեր պարտքն է մասունք առ մասունք հավաքել, ամբողջացնել Սևակի առօրեական և աստվածային կերպարը և հանձնել սերունդներին..."
Համո Սահյան (հատված)
Եկավ, ամենքին տվեց իր անօրինակ գրքերը, սիրտը, միտքը, հավատացրեց, թե դեռ չիմացված-չլսված գանձեր է պարգևելու ու վեր կացավ գնաց: Քայլ արավ, անցավ այն ամենի վրայով, ինչը շարունակվում է դեռևս նրա ոտնաձայների ներկայությամբ: Եվ շարունակվելու է առանց նրա...
...Մենք սովոր այն բանին, որ մեծերին ամբողջ ձայնով մեծ ենք անվանում նրանց մեռնելուց հետո, որ շատ բան զգում էինք ավելի առաջ, բայց միայն բավականանում ենք երկար ու ձիգ այդ զգացողությունն ստուգելով, այդպես էլ չհավատալով, որ մի ակնթարթում է վրա գալիս կորուստը, մենք հիմա պիտի նստենք ու մտածենք, թե ինչքան էինք հարուստ նախքան այդ չարաբաստիկ ակնթարթը...
Վիգեն Խեչումյան (հատված)
...Սևակը բանաստեղծ էր երկնքի ողորմածությամբ...Նա զգայուն էր ծաղկաթերթի, բառի, զգացմունքի հանդեպ: Չխնայեց իրեն...Արվեստը և պատմությունը մահվան հաղթահարումն են: Բանաստեղծի ոգին և անհատականությունը, որ ամփոփված են բանաստեղծական տողերում, "ցպահանջ" հասցեագրված են միլիոնավոր ապրող և դեռ չապրող մարդկանց, բայց բանաստեղծի գուցե և ամենահնչեղ երգը, դեռ չծնված, մեռավ իր հետ միասին..."
Անդրեյ Վոզնեսենսկի (հատված)
...Անհրաժեշտ է բարձրանալ դեպի Պարույրի բանաստեղծությունները: Բարձրանա~լ: Այդ վերելքը հեշտ չի կարող լինել, այդ վերելքը դժվարին մագլցումների գնով կարող է հաջողվել, բայց առաջ գնա, հաղթահարիր քո մեջ եղած արգելքները, իսկ երբ հասնես բարձունքին, իմացիր, վայելքը քոնն է լինելու, հոգու ու մտքի չխարդախված վայելքը: Եվ նաև սրտի, որովհետև Պարույրը նաև բացառապես սրտի բանաստեղծ է: Միայն թե ոչ փոքրիկ, այլև մեծ սրտի, որ բաբախելով գոյության յուրաքանչյուր փաստի առաջ ու յուրաքանչյուր մարդու համար, միաժամանակ բաբախում է ամբողջ մարդկության և տիեզերքի համար...
Գրիգոր Քեշիշյան (հատված)
...Դու մեր մեծ բանաստեղծների նման, ժառանգորդն ես ժողովրդի դարավոր պատմության և մշակույթի: Այն, ինչ եղել է, կամրջում ես այսօրվա հետ ու կամրջում ես գալիքին: Դու հասկանում էիր, որ միշտ մեկը պետք է իրարից հեռացած ափերը, հազարամյակները միացնի իրար: Ու միացնում էիր: Դրա համար էլ այնքան ինքնատիպ ու նորովի են արձագանքվում քո բանաստեղծությունների մեջ միջնադարյան զանգակների բյուրեղյա ղողանջները: Դու քո տաճարը կառուցեցիր մեր բազմադարյան տաճարների քարերից: Լույսը եղավ այն շաղախը, որով կապեցիր քարը-քարին...Ահա նորից կարդում եմ քո "Եղիցի լույսը" ու թվում է ինձ, թե ամեն էջից բխող այս լույսը, որ տողերիցդ կաթկթում է, թրատում է մութը...Դու եկար լույսը հաստատելու և մութը հալածելու: Գիրքդ կարծես վառվող օջախ լինի ու երբ բացում եմ այն, թվում է, թե բացում եմ առավոտով լեցուն պատուհան, լսում, տեսնում եմ արծաթահունչ, արծաթափայլ փողերի նվագ: Լուսաթաթախ քո գիրքը մեծ զրույցի սկիզբն է իմ սերնդի և գալիք սերունդների համար....
Ռաֆայել Արամյան (հատված)
...Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ...Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սևակը...Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին...
Սերո Խանզադյան (հատված)
...Ի՟նչ պատահեց քեզ և ինչո՟ւ հանկարծ "Կենսագրական" խենթ խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՟վ գիտե տարածդ ի~նչ էր...
Գրիգոր խանջյան (հատված)
...Պարույրի նման պոետները գրելիս այրվում են, պարզապես բոցավառվում: Կյանքում էլ նա զարմանալի անհանգիստ էր, կրքով էր խոսում: Եթե սիրում էր, ապա սիրում էր ամբողջ հոգով: Կիսաբերան ոչինչ չէր ասում: Սովորություն չուներ, այսպես ասած, կես խոսքով հասկացնելու: Միշտ էլ մեծերի ճշմարտությունը ոչ միայն մեծ, այլև մերկ է լինում...Սևակը հեռացավ իր ուժերի ծաղկման շրջանում, բայց նրան վիճակված էր ոչ միայն հայոց ցավի և ուրախության երգիչը լինել, այլև ուղեկիցը ազգի անմահության...
Թեյմուրազ Ջանգուլաշվիլի (հատված)