Անարիութիւնը-Մայր Չարյաց
Վահագն-Աստված, արիապաշտությունը։
Արիություն - հետ այսու սա՛ պիտի լինի հայ մարդու կոչումը:
Վահագնի հետ պիտի խոսի հայ մարդը հիմա - Աստվածը հին հայոց, Աստուածը Արիության և հաղթանակի:
Փտած, եղծանված են հին մագաղաթները:
Նոր ավետարանի խոսքը պիտի լսի հայությունը:
Ցեղորեն անկախ ապրելու և ստեղծագործելու՝և ոչ ժամանակավոր կյանք մուրալու համար հայ ժողովրդի հավաքական հոգու մեջ հրամայողաբար հարություն պիտի առնի պաշտամունքը մեր հին և հզոր Աստծու:
Վահագնի համար տաճարներ պիտի բարձրանան Արարատյան դաշտում, Սյունիքում, Արցախում, մեր գաղութներում, ամեն տեղ, ուր կապրի հայը՝ ամեն մի հոգու մեջ, քանզի արիություն է եղել հավիտենական պարտականությունը այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել:
- Արիացի՛ր, արիացո’ւր՝ սա պիտի լինի մեր օրվայ նշանաբանը: Վահագն-Աստուած, արիապաշտությունը
- Նոր կրոն, հայ մարդն - արի՛, եթէ չենք ուզում մեր տեղն արևի տակ մի օր զիջիլ մեզնից արիներին:
"Արաքս " օրաթերթ, Սոֆիա 1926 թ., 11 փետրվար
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 1