ՏԱՐԲԵՐԱԿ 2
Իմ բանաստեղծությունը, որից Արհեստական Բանականությունը ստեղծեց Փոփ երգ՝ Վաելեք
Սիրո հուրը արևի հետ դարձել է մեծ անհուն ճրագ,
Որ երկնքում է միշտ լույս տալիս,
Նրա լույսը գնում գալիս,
Սիրո փոքրիկ հրեշտակների հետ մի կարոտի երգ է դառնում:
Օրն է նորից մթնում,
Սիրո ճրագը խավարում է մնում,
Սիրո հուրը ճրագ դարձած լուսնին կրքերի բոցով է այրում,
Ու այդ մոգական թովիչ մշուշում,
Հեռվում մի անուշ մեղմ լույս է վառվում,
Կախարդված լուսինը մի ամաչկոտ ու գեղեցիկ աղջիկ է դառնում:
Նրա գեղեցիկ ու անուշ կիսադեմքն է ճրագի փոքր լույսի մեջ երևում,
Արևը դարձած մի ասպետ անվախ,
Իր գեղեցկուհու մոտ է վերադառնում ու լուսնին իր գիրկն է առնում:
Գիշերվա կրքոտ բոցերի ներքո,
Երկնակամարում անդորր է տիրում,
Ամբողջ աշխարհն է հոգսերից նիրհում:
Միայն երկնքում մի թովիչ երգի մեղմ ձայն է լսվում,
Երգի մեջ անուշ սիրո ճրագն է բոցկլտում ու հոսում երգի հնչյունների հետ,
Նրա մեջ սիրառատ երկու դեմքեր են երևում:
Արևն ու լուսինը մի մարմին դարձած ժամանակի մեջ են սլանում,
Բայց տխուր սպասում,
Թե երբ է մոգական ուժը նրանց նորից իրարից հեռու տանում,
Սիրո բոցերից միայն կայծեր թողնելով,
Նրանց իրարից բաժանում:
Դավիթ Ղազարյան