Ռոբերտ Քոչարյանին առաջարկված մեղադրանքն առանձնապես ծանր հանցագործությունների շարքին է դասվում: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանը նշել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Այս հանցագործության հանրային վտանգավորությունն այնքան բարձր է, որ սահմանադրությամբ սահմանվել է դրա հանցավոր լինելը, նշել է նա: