Հետևյալ բանաստեղծության մեջ հեղինակը դիմում է Աստծուն իր երախտապարտությունը հայտնելու նպատակով։ Նա գիտակցում է, որ ամեն ինչ փոխադարձ է և հարկավոր է Աստծու տված բարիքների դիմաց նրան փոխհատուցել, սակայն փոխհատուցումը մեր պատկերացրած նյութականը չէ։ Ըստ հեղինակի՝ հարկավոր է ապրել պարկեշտ կյանքով, որպեսզի «միանանք» Աստծուն, այսինքն հայտնվենք երկնային թագավորությունում և ապրենք նրա հետ հավիտենական կյանքով։