Սա պատմություն է Իչաի մասին՝ ով մի աղջիկ է, ծնվել է Մումբայում ...
Մայրը այրի է եւ աշխատում է որպես ծառա տարբեր տներում: Թեեւ Իչան աղքատ է, բայց նա ցանկանում է շատ ավելին, քան այն, ինչ իր ճակատագիրն ունի պահած նրա համար, այն հույսով որ ճակատագը կտա նրան ավելի լավ կյանք:
Իչայի մայրը Դամինին՝ ինչպես Իչան է ասում իր (ամօն) մտնում է հարուստ տուն աշխատելու որպես ծառա: Տան սեփականատերն է Ջոգի Թակուրը, կնոջ անունը Դիվիա Թակուր, եւ նրանք ունեն մի դուստր՝ անունը Տապասյա՝ (բացասական հերոսը):
Իչան և Տապասյան ընկերանում են՝ եւ նրանց երկուսի մեչ էլ ձեւավորվում է խորը կապ:
Այժմ հետաքրքիր շրջադարձ է գալիս, երբ Ջոգի Թակուրը՝ տերը տան, ի վերջո, բացահայտում է, որ պատճառը՝ Իչայի հոր մահվան հենց ինքն է:Նաև ասեմ որ Իչայի հայրը մահանում է ավտովթարից: Իչայի մայրը Դամինին այդ ամենը իմանալով բարկանում է Ջոգի Թակուրի վրա եւ նույնիսկ ցանկանում է հեռանալ աշխատանքից, սակայն, ի վերջո, նա ներում է բոլորին, քանի որ դա եղել է ընդամենը դժբախտ պատահար: Տապասյայի հայրը և իր կինը Դիվյան որոշում են մեղքերը քավելու համար ընդունեն Իչային որպես իրենց դուստր՝ տալով Իչային լավ կյանք:
Այստեղ այլ խնդիր է առաջանում, երբ Ջոգիի դուստրը Տապասյան սկսում է նախանձել Իչային: Տապասյաին հունից հանում է այն փաստը որ երեկ Իչան ապրում էր իրենց տանը եւ ընդամենը նրա ընկերուհին էր: Սակայն այսօր ՆԱ Իչայի հետ կիսվում է ամեն ինչ՝ որ նա ուներ ... ինչպես նա, այնպես էլ Իչան է իր հետ սովորում նույն դպրոցում: Եվ ստանում հավասար իրավունքներ իրենց տանը: Իչան սկսում է Ջոգիին ընդունել իրեն որպես «Հայր», որը Տապասյան չի կարող հանդուրժել՝ կիսելով իր հորը ծառայի դստեր հետ: Եվ Տապասյաին սկսում է թունավորել իր Նանին որը Դիվիայի մորաքույրն է և ապրում է իրենց հետ նույն տանը: Ասեմ որ Նանին Դիվյային պահել մեծացրել է քանի որ Դիվիայի մայրը մահացել է: Նանին ունի ևս մի որդի՝ Պուշկարը որը ամուսնացած է Ռոհինիի հետ:
Կամաց-կամաց Տապասյայի խանդը դառնում է բացասական եւ նույնիսկ փորձում է վնասել Իչային:
Մի օր Տապասյան դպրոցական էքսկուրսիայի ժամանակ Իչային թողնում է անտառում, որտեղ շատ գազաններ են լինում: Այդ դեպքից հետո Ջոգին զայրանում և ուղարկում է Տապասյային գիշերօթիկ դպրոց, որտեղ Տապասյայի հետ ոչ մի երեխա ընկերություն չի անում: Տապասյան գիտակցում է իր վատ արարքի լրջությունը և զանգում Իչայից ներողություն է խնդրում: Ի վերջո, Տապասյաին հետ են բերերում գիշերօթիկ դպրոցից Իչայի խնդրանքով: Սակայն, նախանձը արդեն աճել է Տապասյայի մտքերում և իր մեջ է հավերժ:
Նրանք մեծանում են եւ այստեղից հիմնական պատմությունը Իչայի եւ Տապասյաի մասին է: Տապասյան միշտ զգում է, որ Իչան իրենց ծառայի դուստրն է ու նա արժանի չէ այս բոլորի սերուն: Բայց Իչան ցուցադրում է ավելի շատ հավատարմություն իր ընկերոջը Տապասյաին եւ կարող է զոհաբերել իրեն հանուն Տապասյաի: Իչան միշտ թաքցնում է Տապասյաի սխալները ծնողների աչքից, բայց Տապասյան միայն օգտագործում է Իչային:
Մի գեղեցիկ օր հայտնվում է հարուստ եւ գեղեցիկ Թակուր Վիր Սինգ Բունդելան: Նա հիմնականում գալիս է տեսնելու Տապասյաին ամուսնության համար: Իր ընտանիքը եւ Ջոգիի ընտանիքը հին ընկերներ են: Սակայն Տապասյան արդեն իսկ սիրահարված էր իր քոլեջի ծանոթ Սիդին: Ամեն անգամ Վիրը ցանկանում է հանդիպել Տապասյաին: Տապասյան Իչաին ստիպում է որ Իչան գնա Վիրի հետ հանդիպման: Եվ նրանք սիրահարվում են միմյանց: Վիրը գնում եւ պատմում է Ջոգիին որ Նա ուզում է ամուսնանալ Իչայի եւ ոչ թե Տապասյաի հետ: Տապասյան խնդիր չունի, քանի որ նա արդեն իսկ սիրահարված է Սիդին և դեմ չի լինում Վիրի որոշմանը: Բոլորը համաձայնվում են Վիրին հանձնել Իչայի ձեռքը, միայն Վիրի ընտանիքն է դեմ լինում, քանի որ Իչան ծառայի աղջիկ էր, բայց Վիրը կարողանում է մտափոխ անել իր ընտանիքին: Եվ ահա սկսվում է Վիրի ու Իչայի հարաբերությունների ռոմանտիկ շրջափուլը: Վիրն սկսում է Իչային նվիրել թանկարժեք նվերներ և կազմակերպում ռոմանտիկ հանդիպումներ: Սա ստիպում է Տապասիային լցվել խանդով Իչայի նկատմամբ և նա որոշում է վերադարձնել Վիրին: Տապուն տեսնում է Վիրի Իչային նվիրած թանկարժեք ադամանդե ապարանջանը և նախանձից սկսում դավեր նյութել Իչայի դեմ: Տապասիան զղջում է, որ Վիրին հանձնել է Իչային և սկսում է տրամադրվել, որ ծառայի աղջիկ Իչան չի կարող ամուսնանալ ազնվական Վիրի հետ Եվ ահա գալիս է հարսանիքի օրը:
Տապուն տեսնելով, որ ոչ մի կերպ չի կարողանում խանգարել Իչայի ու Վիրի հարսանիքին, որոշում է կայացնում... Ամուսնության օրը Տապասիան փորձում է ինքնասպան լինել և ասում Իչային, որ եթե նա ամուսնանա Վիրի հետ, ինքը ինքնասպան կլինի: Տապուն մեղադրում է Իչային, ասելով, որ վերջինս չի կարող իր դիակի վրա երջանկություն կառուցել:
Իչան հայտնվում է երկու քարի արանքին: Նա չգիտի ինչ անի: Մի կողմում Տապասիան է իր ինքնասպանության սպառնալիքով, մյուս կողմում փեսացու Վիրն է հյուրերի հետ միասին ներքևում սպասում հարսնացու Իչային: Այդ պահին Տապուն կտրում է իր երակը, Իչան խուճապի է մատնվում: Հանկարծ ներս է մտնում Տապուի տատիկը և խնդրում Իչային, որ իր փոխարեն Տապուն իջնի ներքև և ամուսնանա Վիրի հետ: Բայց Իչայի մայրը՝ Դամինին չի համաձայնվում այս մտքի հետ: Նա վախենում է, թե ինչ կմտածեն Ջոգի Թաքուրն ու Դիվյա Թաքուրը: Բայց միևնույն է Իչան որոշում է զոհաբերել իրեն, գեղեցկուհին հանում է իր հարսանեկան զգեստը, այն տալիս է Տապուին, Տապուն հագնում է և քողով դեմքը ծածկում ու իջնում ներքև: Իչան մորն ասում է, որ իր համար Տապուի կյանքն ավելի կարևոր է քան սեփական երջանկությունը, դրա համր էլ նա զոհաբերեց իրեն հանուն Տապուի: Դամինին նայելով Տապասիայի աչքերի մեջ, ասում է. «ամբողջ կյանքը իմ աղջիկը ՝ Իչան ապրել է ձեր մնացորդներով, բայց այսօր դուք պետք է ձեզ վերցնեք իմ աղջկա մնացորդը, ամուսնանալով նրա փեսացուի հետ..
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев