(Սերուցք, Սեր, Ռեժան)
-----------------------------------------------------------------
Սիրելիներ ...ձեզ համար արաժանով գաթա եմ բերել.... Փորձեք նաև այս տարբերակը...
.Բաղադրիչներ՝
• ալյուր 3 բաժակ
• սառը կարագ 250 գ
•Արաժան--/կարող եք փոխարինել սերուցք 20%-անոց/ 1 բաժակ
• Փխրեցուցիչ կամ սոդա-1 թեյի գդալ
ԽՈՐԻԶԸ..... սովորական խորիզ կամ ....
Խորիզ,որի մեջ ՝ ընկույզ դարչինով, մեխակով և շաքարավազով...
Պատրաստման եղանակը՝
Ալյուրը լցնել սեղանի վրա, սառը կտրատած կարագը դանակով մանրացնել ալյուրի մեջ: Լցնել ամանի մեջ, ավելացնել արաժանը կամ սերուցքը և հունցել խմոր: Խմորը ծածկել և դնել սառնարանը առնվազն 1 ժամ: Հանել, բաժանել 2 գնդի, յուրաքանչյուրը բարակ և կլոր բացել,վրան լցնել խորիզը և փաթաթել ռուլետի նման... կտրատել բաժանելով մասերի.. Յուրաքանչյուրի վրա քսել հարած ձվի դեղնուց :
Դասավորել տապակի վրա, դնել սառնարանը սառի ևս 30 րոպե:
Թխել 180°-ում 20-25 րոպե, մինչև կարմրելը...:
Բարի ախորժակ...
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 1