Ու իրենց կանայք նույնպես խնամված են։ Մատների էժան լաքով ու օծանելիքով, բայց միշտ մաքուր մազերով ու հագուստով, ժպտացող ու խնդիրների մասին ավելորդ անգամ չհիշեցնող։
Էս ընտանիքներն ամենալավն են։ Որ իրերի մակարդակով անգամ հոգ են տանում իրար մասին ու չեն դադարում աշխատել, ձգտել։ Ու ինչքան ավելի հոգատար կլինեին, եթե ունենային հնարավորություն՝ ավելի լավ ապրելու։ Ասում են՝ կենցաղը սպանում ա սերը։ Բայց եթե զույգերը կարողանում են կենցաղի մեջ էլ սեր գտնել, կյանքին ու երազանքներին չեն պարտվի։ Ու մի օր էդ կենցաղը պիտի շատ, շատ-շատ ավելի ապահով դառնա, որովհետև կնոջ համար 1000 դրամանոց շրթներկ գնող տղամարդիկ ու ամուսնուն երեք ամիս հավաքած փողով ճերմակ-սիրուն վերնաշապիկ նվիրող կանայք արժանի են դրան։
Սյունե Սևադա
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев