Предыдущая публикация
Կա՞ այդպես հնար.
Հանել քո սերը իմ սրտի խորքից,
Նու՛յնն է`
Թե մի օր լի՛ճը Սևանա,
Հանե՜ն Գեղամա լեռների գրկից,
Հանե՜ն ու տանեն`
լեռները թողած
Առանց հմայքի՛ ու կախարդանքի՛…
Էլ որտե՞ղ տենչիս մակույկը լողա,
Կարկաչի Զանգու՛ն իմ ներշնչանքի…
Էլ քեզ չսիրե՞լ…
Խենթացա՞ր, անգին:
Գևորգ Էմին
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев