Հեռախոսս արդեն թողնում եմ սենյակում. ուղղակի չեմ լսել, թե ինչպես ես զանգել: Այդպես գոնե ինձ, եթե ոչ քեզ, խաբել կլինի:
Հիմա վերնաշապիկներդ անուններ ունեն. «սպիտակը, կապույտը, գծավորը»: Առաջ դրանք դիտմամբ անանուն էին, որ գայի՛ քեզ մոտ, անպայման մոտիկից հարցնեի, որն ես ուզում՝ արդուկեմ: Անուններով կողքի սենյակից էլ կարելի է ճշտել:
Մատանին ձեռնաշղթայի է նմանվել: Այն մատանին, որ լվացվելիս ու քնելիս էլ չէի հանում. դու՛ էիր ախր այն հագցրել մատիս: Հիմա անսովոր է թվում, արհեստական, ավելորդ: Գույնն անգամ այլ է թվում:
Նկարի շրջանակ էլ չեմ գնում, նոր նկարներ չենք անում, հները տպել չեմ ուզում:
Առանց հարցնելու երկու բաժակ սուրճ դնելու փոխարեն քեզ հարցնում եմ, թե կխմես: Հարցնում եմ, որ մի բաժակ լինի:
Դուռը բաց թողնելով, վերնաշապիկներին անուն տալով ու կենտ սուրճով քանդեցինք:
Լիլի Մկրտչյան
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев