«ՎԱԼԵՆՍԻԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ «ՌԵԱԼԻՆ» ԿՇՆՈՐՀՎԻ ԼԱ ԼԻԳԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ
98 օր է անցել այն օրվանից, երբ «Ռեալը» նվաճեց Իսպանիայի առաջնության գավաթը: Այդ ժամանակահատվածում «սերուցքայինները» հասցրել են գլխավերևում պահել ՉԼ-ի, Եվրոպայի և Իսպանիայի սուպերգավաթի տիտղոսները, բայց ոչ Լա Լիգայինը:Այսօր երեկոյան, «Վալենսիայի» հետ խաղից առաջ, «Ռեալի» տնային մարզադաշտ «Սանտիագո Բեռնաբեուում», Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուան Լուիս Լարեան, Սերխիո Ռամոսին և Մարսելոյին կհանձնի Իսպանիայի չեմպիոնի գավաթը, որը նվաճվել է 2016/17 մրցաշրջանում:Արարողությունը բավականին ուշացել է, քանի որ քիչ չեն այն ֆուտբոլիստները, ովքեր մեծ ներդրում են ունեցել այդ գավաթը նվաճելու մեջ, սակայն արդեն լքել են ակումբը: Այդ ֆուտբոլիստներն են՝ Ալվարո Մորատան, Պեպեն, Մարիանո Դիասը և Խամես Ռոդրիգեսը:«Ռեալը» պաշտոնապես չեմպիոն է դարձել 2017 թվականի մայիսի 21-ին՝ «Ռոսալեդա» մարզադաշտում, որտեղ հաղթեց «Մալագային»: Հանդիպումից հետո ուշագրավ դեպք արձանագրվեց, որը ֆիքսեցին տեսախցիկները. Գարեթ Բեյլն ու Լուկա Մոդրիչը զարմացած էին, թե ինչու հանդիպման ավարտից հետո չի հանձնվելու գավաթը: Կրիշտիանու Ռոնալդուն այդ ժամանակ բացատրեց, որ այդպիսին են կանոնները Իսպանիայում, ի տարբերություն օրինակ Անգլիայի կամ Գերմանիայի:Օգոստոսի 28-ին` Երևանի ժամանակով 00:15-ին, արդարությունը կվերականգնվի, և տիտղոսը կգտնի իր նվաճողներին:
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Нет комментариев