Չեմպիոնների լիգայի չեմպիոնական կոչումը պաշտպանելուց հետո «արքայական» ակումբն սկսել է հերթական քայլերը ձեռնարկել այս անգամ Լա լիգայի չեմպիոնական կոչումը պաշտպանելու ուղղությամբ: Մրցաշարի առաջին տուրում «Դեպորտիվոյին» հյուրընկալվելիս խոշոր՝ 3-0 հաշվով հաղթելուց հետո մադրիդյան հսկան երկրորդ տուրում «Սանտիագո Բեռնաբեուում» ուժերն է չափելու «Վալենսիայի» հետ:«Վալենսիայի» դեմ խաղն «արքայական» ակումբի համար կարելի է համարել առաջին թեստը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Իհարկե խաղամակարդակով երկու թիմերին համեմատել չի կարելի, սակայն վալենսիացիները կարող են որոշ խնդիրներ առաջադրել «սերուցքայիններին», և դա, ըստ երևույթին, թիմի միակ հույսն է այս խաղում:Փորձենք հասկանալ, թե ինչ կազմով մադրիդյան ակումբը խաղադաշտ դուրս կգա առաջիկա հանդիպմանը: Ամենայն հավանականությամբ, Զինեդին Զիդանը կընտրի 4-3-3 տակտիկական սխեման:Պաշտպանություն
Կեյլոր Նավասը կպաշտպանի թիմի դարպասը: Կոստառիկացին շարունակում է համառ պայքարով վայելել Զիդանի վստահությունը: Գլխավոր մարզիչն ստիպված է Սերխիո Ռամոսին խաղադաշտ դուրս չբերել մեկնարկային կազմում(որակազրկում): Նաչոն, ըստ ամենայնի, կփոխարինի Ռամոսին: Կենտրոնական գոտում սպասվում էր Ռաֆայել Վարանի վերադարձը, սակայն նա չի մասնակցել թիմի վերջին մարզմանը: Սա չափազանց լուրջ կորուստ է «Ռեալի» համար, քանի որ կա՛մ Կազեմիրոն հենակետային կիսապաշտպանի դիրքից պետք է տեղափոխվի կենտրոնական պաշտպանություն, կա՛մ պետք է խաղադաշտ դուրս գա Ալվարո Տեխերոն կամ Մանու Էրնանդոն:Ձախ եզրում Մարսելոն կկատարի իր գերազանց աշխատանքը, աջ եզրում նույնը կանի Դանի Կարվախալը:Կիսապաշտպանություն
Զիդանը հազիվ թե լուրջ փոփոխության ենթարկի այս գոտին: Մեկնարկային կազմի առումով այս հատվածն ամենահստակն է Զիդանի «Ռեալում»: Հենակետային գոտում կտեսնենք Կազեմիրոյին, որը հավելյալ աջակցություն կցուցաբերի պաշտպանների գործողություններին:Լուկա Մոդրիչն ու Թոնի Կրոսը կամբողջացնեն այս գոտին:Հարձակում
Կրիշտիանու Ռոնալդուի բացակայության պայմաններում ճնշումն ընկած է լինելու Իսկոյի վրա. հենց նա կլինի մրցակցի պաշտպանների հիմնական թիրախում: Իսկոն խաղը կսկսի ձախ եզրում՝ միաժամանակ ազատ տեղաշարժվելու հնարավորություն ստանալով:Գարեթ Բեյլը կլինի հարձակման աջ եզրում, իսկ Բենզեման կգործի իր դիրքում:
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Нет комментариев