Предыдущая публикация
Աշնան տերևները,
Ոտքերիս տակ շրշում,
Քամին տերևներից,
Նոտաներ է կորզում։
Ու երգում է աշնան,
Դեղնոտ մեղեդին,
Քամու չափերգի,
Հնչյունների տակ։
Ես սրում եմ,
Լսողությունն իմ նվաղ,
Ու ձայնակցում,
Մեղեդուն թոշնած։
Քամին աշնան,
Երաժշտությունն է գրում,
Թացոտ տերևներին,
Թևերին առած։
Ծառերը արտասվում են
Տերևների տեսքով,
Արցունք տերևներից,
Բաժանվում դժգոհ։
Քամին տերևներին,
Առնում թևերին,
Փոխում է երգի,
Լացող մեղեդին։
Ես էլ կարծես,
Մի ծառ եմ աշնան,
Ուր տերևաթափն է,
Արդեն մոտենում։
Բայց արմատներումս,
Դեռ գարուններ կան
Արթուն,
Որոնք ծաղկելու են,
Իմ հայրենիքում։։
Հայրենիք իմ հպարտ,
Քո գարունները,
Դեռ նոր են գալու,
Մենք միասին ենք,
Նորովի ծաղկելու։
19.02.2025թ.Մ.Մանուկյան։
,
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 13
Շնորհակալ եմ անչափ։
Էս ցուրտ, առատ ձյան օրով գույնզգույն թաց, անձրևոտ աշունը հառնեց աչքերս դեմ
Մենք բոլորս մեր հոգում ունենք մեր մեղեդին ու ինչքան մեծանում, հոգով առույգ ենք մնում, ես շատ ուրախ եմ ձեզ համար հարգելի Մանուկյան
Ճիշտ եք, ձեր արմատներն ու մատղաշ շիվերը թող աճեն ու բազմանան հսյրենի հողում, շատ հավանեցի, մելամաղձոտ, բայց և հավատով ստեղծագործություն էր, կեցցե'ք