Սարահարթի եզրին,
Կարմրաերանգ դաշտ,
Կարմիր է հագել,
Դաշտն այս ծվատված։
Կարմիր է կակաչների
Դաշտն այս բոսոր,
Անցորդ շրջանցիր,
Չխախտես անդորր։
Կակաչներ կարմիր,
Բոցերի նման,
Արևին են ձգտում,
Արևներ վառման։
Ջահել էին նրանք,
Լրիվ պատանի,
Մարտնչում էին
Քաջերին արժանի։
Թշնամին գայլերի
Ոհմակներ բազում,
Մեր տղաներից էին
Վախվորած փախչում։
Մեկի դեմ հարյուր,
Դաժան կռիվ էր,
Մեր քաջերի ոգին,
Անկոտրում,արի էր։
Սակայն դավ եղավ,
Կռվի թեժ պահին,
Ցավ եղավ,հարված,
Քաջաց թիկունքին։
Դաշտը ներկվեց
Կարմիր արյունով,
Որ հետո ծածկվեր,
Ալ կակաչներով։
Դաշտն ու հողն այս,
Հիշողություն ունի,
Քաջերի արյունն է,
Սնունդը կակաչների։
Անթիվ պատանի,
Հերոսներ հայոց,
Արյունով են սնել,
Ծաղիկներին այս բոց։
Կակաչներ կարմիր,
Ծաղիկներ,վայրի,
Ձեր գույները,երբեք,
Երբեք չխամրի։
Ամեն գարնանը,
Նոր ծիլեր տվեք,
Նոր սերունդներին,
Ձեր ալ_վառ դաշտի,
Գաղտնիքը պատմեք։
21.12.2021.թ.Մ.Մանուկյան։
2020թ.զոհված հերոսներին ի հիշատակ։
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 4