Предыдущая публикация
Այս աղբյուրը ,
Արցունքի է նման։
Որքան մաքուր,
Այնքան էլ ջինջ։
Հոսում է դանդաղ,
Կաթիլ առ կաթիլ,
Գլուլ, գլուլ
Արցունքի նման։
Ասում են այստեղ,
Այս ժայռի կրծքին,
Ջահել հայուհի,
Քանց չքնաղ փերի,
Իր կորուստն է լացել։
Նրա սիրելին,
Սևահեր,սևաչ,
Նամակ է հղել,
Զոհվելուց առաջ։
_Մի տխրիր սեր իմ,
Գնում եմ փառքով,
Ինձ մի մոռացիր,
Ապրիր նոր կյանքով։
Այս ժայռի կտորն էլ
Աղջիկ է կարծես,
Որ արտասվում է,
Ամենքին ի տես։
Սիրո կարոտից
Աղջիկը հյուծվել,
Դաժան կորստից է
Տեղում քարացել։
Արցունքներն են նրա
Գլուլ,գլուլ խոսում,
Աղբյուրի տեսքով,
Կաթիլ,կաթիլ հոսում։
25.9.1994թ. Երևան։
23.12.2024 թ.Կամիշին։
Մ.Մանուկյան։
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 12
Հարգանքներս ՅՈՒՐԻ ՄԱԼԽԱՍՅԱՆ։
Ընթերցում եմ Ձեր ստեղծագործությունները ,համարում եմ բարձրագույն ստեղծագործական արարումներ։