Կամավոր եղբայր.<<գիտես ու գնա՜…>>
Քո գործը Սուրբ է `հանուն մայր հողի
Մայրդ ու քույրդ `կինդ կլացի
Մահ կա առջևում `հեռու թո’ղ մնա...
Գիտակցված մահով մահանալ չկա
Գիտես,որ սերդ `սիրտը կցավի…
Գուցե այդ ցավից քեզ չհասկանա,
Երբ քեզ հասկացավ պայքա’ր կգոչի...
Կամավոր եղբայր վրեժով գնա`
Վերեժդ երբեք թո’ղ ցավ չարյունի
Ու սպասողդ եթե հասկանա`
Քեզ թաց աչքերով չի ճանապարհի։
Կներես եղբայր դարձար կամավոր`
Քեզ ցավ տվեցի մի պահ `մի խոսքով.
Հետո հասկացա զարկդ զորավոր,
Չես թողնի տունդ հեղեն արյունով։
Կներես ընկեր`բռունցք զորավոր...
Ով զարկվի կռվում `վախկոտ է ...անզոր
Պատգամս ուժ է`չընդունես ցավով.
Հետ պիտի դառնանք`զենք փոխենք բահով։
Կամավոր եղբայր`հզոր քո կամքով
Քո զարկից սատկեց`խուժան ու ոսոխ`
Բարով տուն դարձիր `եկար տուն բարով,
-Կներես որդիս.-մայրդ եմ քեզ ծնող,
-Կներես եղբայր,- քույրդ եմ միշտ ցավող`
-Սերդ եմ `կարոտդ անուշ համբույրով.
Քեզ եմ պարգևել որդի կամավոր։
Հայրենի զինվոր `առյուծ զորավոր`
Քեզ հետ ենք ազգով`հոգով ու սրտով
Օրհաս է `կռիվ, չոր աչքով գնա`
Մայր Հայրենիքից վեհ Մասիս չկա`
Կամավոր եղբայր Հայրենյաց սիրով...
Համլետ Հակոբյան
04.04.2016թ. Լիճք Մարտունի
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 1