Предыдущая публикация
Մեր լեռները,
Գագաթնափայլ,
Մեր լեռները
Խրոխտ,մռայլ։
Ամռան շոգին,
Զովաշունչ վայր։
Մեր լեռները,
Հայոց շուրջպար։
Միշտ հարազատ
Հայի համար,
Արոտները ծաղկաբուրմունք,
Ձմեռն անանց,
Խխստաշունչ բուք։
Մեր լեռներում
Անձավներ մութ,
Բայց և տաքուկ
Ապաստարան,
Ձմռան բքին,
Մոլորայալին։
Մեր լեռները ,
Հպարտություն,
Սառ,զրնգուն
Աղբյուրների
Առատություն։
Ծաղիկների շաղախ,
Գունեղ,
Ծաղկաբուրմունք,
Օդն էլ բյուրեղ։
19.08.1977թ.Բյուրական։
Մ.Մանուկյան։
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 24
Մեր լեռները, աշխարհում ամենախոսուն լեռները
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։
Շնորհակալություն,որ ուղղեցինք։
Հարգանքներս։
Ինձ համար մեծ պատիվ է Ձեր նման ինտելեկտուալից գովասանքի խոսքեր լսել։
Բարի գիշեր։
Շնորհակալ եմ ուշադրության համար։
Հայոց գեղեցկուհի։