09.21 Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս թիվ 1 մանկապարտեզ :
Լռություն է հար, ձայներ էլ չկան…
Հոգիս օծված է հանց բույրը մանկան,
Խաղաղություն է իմ հոգում տիրում,
Մտքերս անվերջ թևում են, ճախրում:Այս անգամ այդ ճախրանքը ինձ հասցրեց Նորատուսի թիվ 1 մանկապարտեզ, որտեղ հաճախող փոքրիկների հետ հանդիպման մասին տպավորություններով ,ուշացումով բայց հիացական մեծ զգացումով լցված ուզում եմ կիսվել բոլորիդ հետ:Նարինե Հարությունյանի տնօրինությամբ գործող մանկապարտեզում , ամեն ինչ այնքան գեղեցիկ էր և իդեալականին մոտ ,որ հիացմունքս թաքցնել չկարողացա և հասկացա ,որ գործ ունենք բազմավաստակ տնօրենի հետ :Սկսած երեխաների համար նախատեսված հանգստի , սնվելու , և նույնիսկ սանհանգույցի սենյակներից, նույնիսկ նկարեցի , որ այսօր բոլորդ էլ տեսնենք թե ինչպես են փոքրիկները կարողանում առանց աղտոտելու իրենց շուրջը ,հոգալ իրենց կարիքները:Ամեն ինչ սկսվում է հենց փոքրուց ,նրանց հետ աշխատող ամեն մի մասնագետ ջանք ու եռանդ չի խնայել , որպեսզի ամեն ինչ լինի կարգ ու կանոնով և մաքրասիրությամբ :Իսկ մանկապարտեզ հաճախող ամեն մի փոքրիկ մինչև դպրոցական տարիքում հայտնվելը, այնտեղ այնքան գեղեցիկ իրերի , առարկաների ,հետ է առընչվում / նույնսիկ իրենց իսկ ձեռքերով պատրաստված/ որ դառնում են շատ խելացի նախադպրոցականներ տեղեկացված ձեռքի աշխատանքներից և բնության զարմանահրաշ երևույթներից :Մանկապարտեզում այնպիսի պահարաններ կային ,որտեղ պահպանվում էին շատ հանդերձանքներ , տարբեր տեսակի իրեր , խաղալիքներ ,նախատեսված տարաբնույթ միջոցառումների համար , որ ես շատ զարմացական հիացմունքս հայտնեցի տիկին Հարությունյանին:Իսկ հանդիպումը հրաշք բալիկների և իմ ,,Թոթովախոս մանուկների ,և ,,Հայրենիքի պաշտպանները ,, գրքերից/ի դեպ նվիրատվությունը կարողացա իրականացնել Շահեն Հովսեփյանի աջակցությամբ / ոտանավորները նրանց համար կարդալը մի տեսակ այս խառնաշփոթ ժամանակներում փրկության օղակ հանդիսացան ինձ համար ու ես հասկացա որ մենք ընկճվելու , թուլանալու և հուսահատվելու իրավունք չունենք ,մենք պետք,է ապրենք ՝ արարելով հենց այս հրաշք փոքրիկների համար :Հանդիպման ավարտին փոքրիկների հետ միասին երգեցինք ու կլոր շրջան կազմած երկրագնդի շուրջ ,,Գովք արևին ,, իմ հեղինակային երգով փառաբանեցինք արևին ,որի շնորհիվ կյանքը գոյություն ունի :Շնորհակալ եմ Նարինե Հարությունյանին , ով չմերժելով հերոս Արմեն Ավետիսյանի մայրիկ ՝ տիկին Գայանեի առաջարկը սիրով հյուրընկալեց ինձ և կայացավ այս անմոռանալի հանդիպումը,քանի որ հատկապես մանկագրի համար
Թոթով լեզվի ամեն բառ
Հիացնում է անպատճառ,
Նույնիսկ եթե մենք մոլոր,
Տխուր ենք ու գլխիկոր:
Մանուկներին թե նայենք,
Ու խոսքերին հետևենք,
Օրերը՝ թեկուզ անգույն
Գույներով մենք կլցնենք,
Նրանց հետ էլ ապրելով
Խաղերն անմեղ տեսնելով,
Մանկան բույրը զգալով՝
Կյանքը հեքիաթ կդարձնենք:Ա.Կոստանյան
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев